Տղես էն օրը լողավազան էր գնացել ու իրանից տարիքով շատ փոքր աղջիկ առաջարկել ա․․․Հիմիկվա ջահելները ամոթ-աբուռ չու նեն։Ջահել, բոյով-բուսաթով տղա ունեմ, տղես էլ ընգերական մեծ շրջապատ ունի, ամեն օր մի տեղ են գնում ընգերներով:

Էտ ա էն օրն էլ բասեին էին գնացել տղերքով, որ հովանային, լավ ժամանակ անցկացնեին:

Հետո շշմած տուն էկավ, ասում ա բան պատմեմ, դու էլ լսի, զարմացի: Ընդեղ փաստորեն իրանց մի քանի աղջիկ են մոտիկացել, քսմսվել բան, հետո էտ աղջիկներից մեկն էլ հարցրել ա, թե տուն գնալուց կարա՞ն իրանց էլ հետնրը տանեն:

Ասում ա իմ տարիքի աղջիկ էր, բերանս բաց ա մնացել, է հա դուք չե՞ք կարում գնաք, որ մեզ եք էկել կպռշկել: Քիչ մնար, մի հատ էլ կասեր ինձ տար ձեր տուն հարս ու պրծնեինք:
