Վերջերս օդանավակայանում մի հղի կնոջ հանդիպեցի փոքրիկ երեխայի հետ․․․ Այն, ինչ արեցին մի քանի անծանոթ, երբեք չեմ մոռանա․․․

Վերջերս օդանավակայանում մի հղի կնոջ հանդիպեցի փոքրիկ երեխայի հետ․․․ Այն, ինչ արեցին ինձ անծանոթ մարդիկ, երբեք չեմ
մոռանա․․․Ամիսներ առաջ մեկնում էի արտերկիր։ Իջել էի ինքնաթիռից ու օդանավակայանում սպասում էր հաջորդին, դեռ 3 ժամ
կար։ Հանգիստ նստած էի, սուրճ էի խմում ու նայում շուրջս։ Աչքս մի երիտասարդ աղջկա վրա ընկավ, երևի 24-25 տարեկան լիներ․
հղի էր ու փոքր, մոտ 1-ամյա տղա երեխայի հետ էր։

Ակնհայտ էր, որ փոքրիկը հոգնել է։ Նա անդադար արտասվում էր, անհանգիստ էր, պառկել էր հատակին ու վեր չէր կենում։ Երիտա-
սարդ մայրիկը միայնակ էր,ոչ ոք չկար հետը, որ օգներ։Անգամ հեռվից նայելով՝ տեսնում էի,թե որքան ճնշված ու տխուր է․․․ Չէր կա-
րողանում գրկել որդուն, որովհետև վերջինս իրեն ուժեղ թափահարում էր, հարվածում ոտքերով ու ձեռքերով։ Երևի քունը տանում
էր, բայց հարմար չէր ու հոգնած էր, դրա համար էլ նման վարք էր դրսևորում։

Մի քանի անհաջող փորձերից հետո մայրիկը ուժասպառ նստեց հատակին պառկած հիստերիա անող որդու կողքին ու սկսեց․․․ ար-
տասվել։Սիրտս կտոր-կտոր եղավ այդ տեսարանից։ Հիմա էլ գրելիս արցունքներս չեմ կարողանում զսպել։ Մինչ այդ պահը չէի ուզում
միջամտել, որովհետև լավ գիտեմ, որ ոչ մի մայ րիկի դուր չի գալիս, երբ խառնվում են նման հարցերին, բայց հասկացա, որ երիտա-
սարդ աղջիկն իսկապես ունի օգնության կարիք։

Վեր կացա, որ մոտենամ նրանց։ Հանկարծ նկատեցի, որ ինձ հետ միասին ևս 5 կանայք են մոտեցել։ Փաստորեն նրանք էլ հետևում
էին մորն ու փոքրիկին, բայց չէին համարձակվում մոտենալ։ Առանց պայմանավորվելու մենք իրար ձեռք բռնեցինք, շրջապատեցինք
երեխային ու սկսեցինք երգեր երգել։ Մեկս սկսում էր, մյուսները շարունակում։ Կանանցից մեկը պայուսակից թխվածքաբլիթ հանեց,
մյուսը՝ անձեռոցիկի տուփ տվեց՝ ցույց տալով, որ զվարճալի է անձեռոցիկները հանելն ու օդ գցելը։

Մի քանի րոպեից փոքրիկը սկսեց ծիծաղել, մոռացավ լացելու մասին։Օգնեցինք աղջկան վեր կենալ գետնից, նստել, ու երեխան ինքը
գնաց նրա գիրկը։Մի քանի հեքիաթ լսելուց հետո նա անուշ-անուշ հորանջեց ու քնեց մոր գրկում։Խեղճ աղջիկը ոչինչ չասաց,նկատե-
ցինք, որ հուզված է։ Ժպտալով նայեց մեզ, ու նրա հայացքի մեջ այնքան երախտագիտություն կար։

Յուրաքանչյուրս վերադարձանք մեր տեղը։ Ու հոգիս այնպիսի ջերմությամբ էր լցված։ Այդ պահին ես նորից համոզվեցի նրանում, որ
բարությունը կփրկի աշխարհը,ու կարևոր է ոչ թե մարդու արտաքինը,այլ հոգու գեղեցկությունը։Իսկ օգնության հասած կանայք, ան-
շուշտ, գեղեցիկ հոգի ունեին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика