Սկեսուրս մտածված քանդում է համերաշխ ընտանիքս․ Ամեն օր արտասվում եմ, բայց․․․Չգիտեմ ինչ անեմ։2 տարի առաջ ամուսնա-
ցել եմ իմ սիրելի տղամարդու հետ:Արամի հետ ծանոթացել էինք համալսարանում և սիրահարվել առաջին հայացքից: Հանդիպեցինք
2 տարի և ավարտելուց հետո ամուսնացանք:Սկեսուրս ինձ երբեք չի սիրել, հիմա էլ չի սիրում:
Ինչ էլ անեմ, նրա սրտով չէ: Լավ չեմ արդուկում, տունը կեղտոտ է, փոշոտ է, ընթրիքը համեղ չէ: Իսկ կարևորն այն է, որ ես ԱՐԺԱՆԻ
ՉԵՄ ՆՐԱ ՈՐԴՈՒՆ:Երբ հղիացա, կարծ ում էի, որ ամեն ինչ կփոխվի: Փոխ վեց, բայց շատ կարճ ժամանակով:Որդուս ծնելուց հետո
ամեն ինչ դարձավ նույնը:

Բայց եթե այն ժամանակ սկեսուրս դժգոհ էր միայն իմ արած ներից, հիմա այդ ամենին ավելացան նաև արտաքինիս վերաբերյալ դժ-
գոհությունները: Բնական է, որ քաշս ավելացել է հղիության ժամ անակ, սակայն սկե սուրս ամեն հարմար առի թին ինձ հիշեցնում է
դրա մասին:
-Այսպես գեղջուկի նման ես…ամոթ է, կարգի բեր քեզ…- սա եմ լսում ամեն օր:
Ամուսնուս բոլորովին չի հուզում իմ քաշը, նույն իսկ ասում է, որ իրեն այսպես ավ ելի շատ եմ դուրս գալիս: Իսկ երբ նրան ուզում եմ
գանգատվել, պատմել, թե ինչպես է ինձ վիրավորում իր մայրը, չի ուզում հավատալ:

Այդ խորամանկ կինը ցույց է տալիս իրական դեմքը միայն այն ժամ անակ, երբ տանը երկուսով ենք:Ցա վալի է, շատ ցավալի…Հիմա
պիտի ուրախանայի, վայելեի փոքրիկիս ներկայո ւթյունն իմ կյանքում, բայց դրա փոխ արեն ամեն օր արտասվում եմ…հոգիս շատ է
ցավում, չեմ կարողանում տեղս գտնել:
