Ռեստորան «Կանաչ աշխարհ» վաղը՝ 11:00, ծառայողական մուտք․․․Այս գրությունը գտա կնոջս գրպանից,երբ բանալիներն էի փնտ-
րում ու որոշեցի նշված ժամին լինել նշված վայրում
-Աննա, որտե՞ղ է քո բանալին, ես իմ աշխա տավայրում եմ մոռացել:
-Սերգեյ, նայիր բաճկոնիս գրպա նում: Ես հիմա կգամ,-ասաց կինը և վազեց հայելու մոտ՝ դիմահարդարումն ավարտին հասցնելու:
Սերգեյը կնոջ գրպանից հանեց բանալիները և դրանց հետ մեկտեղ մեջտ եղից ծալած մի թուղթ ընկավ: Նա բացեց թուղթը, մեջը գր-
ված էր.
«Ռեստորան «Կանաչ աշխարհ» վաղը՝ 11:00, ծառայողական մուտք»:

Ամուսինը ևս մեկ անգամ կարդաց գրվածը և դրեց նույն տեղը: Աննան արդեն պատ րաստ էր:Ամուսինը ոտքից գլուխ նայեց կնոջը:
Նա այնքան գեղեցիկ էր: Նրանք արդեն 10 տարի միասին էին, և բոլորը զարմ անում էին, թե ինչպես կարելի է առանց երեխաների
այդքան երկար ժամանակ միաին մնալ:
-Աննա, վաղը պլաններ ունե՞ս: Արի կինո գնանք,-ասաց ամուսինը՝ կասկածները ցրելու համար:
-Ես…վաղը…մմմմմմ…ընկերուհուս…հա, հա ընկերո ւհուս խոստացել եմ հյուր գնալ: Ներիր, վաղը չեմ կարող:
Սերգեյը չէր ուզում հավատալ, որ կինն իրեն ստում է, որ նրա կյանքում կարող է ուրիշ տղամարդ լինել, բայց որոշեց սպասել:Այդ օրը
ընկերների տանը Սերգեյը չէր կարող անում ուրիշ բանի մասին մտածել: Նա խնդ րեց կնոջը շուտ գնալ տուն՝ ասելով, որ իրեն լավ չի զգում:Առավոտյան ամուսինը հայտնաբերեց, որ Աննա արդեն հագնվել է և պատրաստվում է դուրս գալ տնից:
-Ու՞ր ես գնում այսքան շուտ:
-Վայ, արդեն արթնացել ես: Պիտի գնամ, նախա ճաշդ սեղանին է,-ասաց կինն ու արագ դուրս եկավ:
Ամուսինը հենց նույն պահին վեր կացավ, լվացվեց և գնաց նամա կում նշված հասցեով:
Ռեստորանի մոտ նկատեց կնոջ մեքենան: Հավաքելով մտքերը՝ Սերգեյը շունչ քաշեց և գնաց մուտքի ուղղությամբ: Հենց հասավ ան-
կյունի մոտ, մի խումբ մարդիկ դիմավորեցին նրան.
-Շնորհավոր, շնորհավոր…

Ծափերի աղմուկը և նրա առջև կանգն ած Աննան լիովին մոլորեցրեցին նրան:
-Ի՞նչ է կատարվում, ոչինչ չեմ հասկանում…իսկ այն նամակը:
-Ես հատուկ էի դրել նամակը, իսկ բանալիդ թաքցրել, որ հաս տատ ստացվի որոշածս: Ներիր: Բայց դու մոռացել էիր, որ այսօր մեր
ամուսնության 10 տարին է և ընկերությունում քո աշխա տանքի 15 տարին, իսկ ուրիշ կերպ քեզ չէի կարողանա այստեղ բերել, դրա
համար էլ կազմակերպեցի այս ամենը:Սերգեյն ամեն ինչ հասկացավ և ամուր գրկեց կնոջը:
-Շնորհակալ եմ, բոլորիդ շնորհակալ եմ:
Մի շտապեք հետևություններ անել, եթե դեռ չգիտեք իրականությունը: Իսկ եթե սիրում եք, վստահեք:
