Որոշել եմ, այս դեպքից հետո այլևս երբեք որդուս սկեսուրիս մոտ չեմ թողնելու․Ինձ շտապ անհրաժեշտ էր մի քանի օր մեկնել աշխա-
տանքի պահով, և ամուսինս հրաժարվեց 3 օր մենակ մնալ երեխայի հետ: Այլ ճանապարհ չկար, ես ստիպված էի սկեսուրիս խնդրել
երեխային հոգ տանել: Անկեղծ ասած, ես այդ պահը հետաձգեցի մինչև վերջին րոպեն, քանի որ հաստատ գիտեի, որ դրանից հետո
իմ կյանքը շատ կփոխվի:

Դուք կմտածեք, որ ես խենթ եմ, բայց ես գրել էի մի ամբողջ ցուցակ,թե ինչ կարող է ուտել իմ որդին և ինչը` ոչ:Ես գրել էի, թե ինչ բա-
ռեր է նա արդեն հասկանում, ինչ կենդանիներ նա գիտի, ինչ խաղալիքներով է սիրում խաղալ:Ես նաև գրել էի նրա համար ժամանա-
կացույց, երբ որդիս պետք է քնի և նշել, որ ոչ մի դեպքում չպետք է խախտվի այս գրաֆիկը։
Եվ ահա, ես վերադառնում եմ երեք օր անց և իմ ամենավատ մղձավանջներն իրականացել էին:Այս օրերին նա անընդհատ նրան կե-
րակրել էր ամեն տեսակ տհաճ բաներով և բացատրում էր այսպես. «Ինչպե՞ս կարող ենք ուտել ու չտալ նրան»:Եվ ամենավատն այն
է, որ նա կորցրել էր իր քնի ռեժիմը:Բայց ես այնքան երկար էի աշխատել, որպեսզի սովորեցնեմ նրան քնել և արթնանալ մեզ հետ մի-
աժամանակ։

Ցանկացած մայր կհասկանա ինձ, թե որքան դժվար է երեխային ռեժիմին սովորեցնելը, և այժմ իմ բոլոր ջանքերը ապարդյուն դար-
ձան: Ես այլևս երբեք չեմ կարող թողնել որդուս նրա հետ, այլապես հաջորդ անգամ ես կարող եմ նրան ընդհանրապես չճանաչել:Իսկ
դուք ուրախությամբ թողնո՞ւմ եք երեխաներին տատիկ-պապիկների հետ:
