Նոր սենսացիա․ Պարզվում է մեքենшյի պшյթյпւնից шռшջ Ջшլшլ Հшրпւթյпւնյшնը Տпնпյшնի հետ սпւր վեճ է пւնեցել. Վիճաբանության ընթացքում Ջալալ Հարությունյանը նշել է, որ պատերազմի ավարտից հետո չի պատրաստվում լռել և տալու է անձանց անուններ

Տելեգրամի «Mediaport» ալիքը հրապարակում է արել Ջալալ Հարությունյանի և Դավիթ Տոնոյանի հեռախոսա-զրույցներից մեկի վերաբերյալ և մանրամասներ ներկայացրել ծագած վիճաբանությունից:«Արցախի ՊԲ նախ-կին հրամանատար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն կրակել:

Վիճաբանության ընթացքում Ջալալ Հարությունյանը նշել է, որ պատերազմի ավարտից հետո չի պատրաստվում լռել և տալու է այն անձանց անունները, ում պատճառով Արցախի հարավում օդը դարձել է ամբողջությամբ ան-պաշտպան։Ավելին, պայթյունի նախորդ օրը Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյա-նին զեկուցել է, որ արդեն անհրաժեշտ է սկսել Շուշիում և Քարինտակ գյուղում պաշտպանական կառույցների շինարարությունը՝ Շուշիում կուտակելով լրացուցիչ ռեզերվային ուժեր և հրետանի՝ հաշվի առնելով, որ թշնա-մին նոր ուժեր է կուտակում այդ ուղղությամբ՝ պատրաստվելով հարձակման։

Ջալալ Հարությունյանի մերձավորները համոզված են, որ դիտավորյալ կազմակերպվել է բաց կապով Ջալալ Հա-րությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։

Հավելենք, որ ռուսական տելեգրամ ալիքները հայտնում են, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախա-րար Դավիթ Տոնոյանը, չնայած ռազմական դրության ռեժիմին, նախօրեին մեկնել է Վիեննա:Ավելի վաղ հայտնել էինք, որ Պատրոն Դավոն Տոնոյանին Վիեննայում բնակարան է նվիրել»,-գրում է Mediaport-ը:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика