Միջոց, որը փրկում է բերանի տհաճ հոտից ազատվել

Մեր բերանը ջունգլի է` հարուստ է միկրոօրգանիզմներով: Նրանք կայուն հաստատվում են ատամների, լնդերի, լեզվի վրա և ունեն սարսափելի անվանումներ՝ S. mutans և P. gingivitis: Հարյուրավոր մանրադիտակային հրեշներ սնվում են մեր ատամների և լնդերի վրա գտնվող սննդի մնացորդներով: Այս մանրէները` այսանշնորհակալ հյուրերը , արտադրում են նեխիչ թեթևաշարժ ծծմբային նյութեր (հենց այնպիսին, ինչպիսիք ձևավորվում են ձվերի նեխելու դեպքում): Հենց այդ ծծմբային գոլորշիացումների հետևանքով շնչառությունը ձեռք է բերում իր «անկրկնելի բուրմունքը»: Մեր առջև մնում է երկու ճանապարհ՝ կամ շարունակելապրել այդ գարշահոտ շնչառության հետ, կամ ուսումնասիրել` ինչպե՞ս պայքարել նրա դեմ:

Հուսանք, որ դուք ընտրել եք երկրորդ տարբերակը:

Զարմանալի չէ, որ բերանի ողողման համար նախատեսված անանուխային հաբերը, աերոզոլները և հեղուկներնայնքանէլլավչենաշխատում, որ վերացնեն բերանից եկող հոտը: Նրանք ընդամենը թաքցնումենհոտը ոչ ավելի, քան 1-2 ժամ և պայքարում են ո´չ թե պատճառի, այլ հետևանքի դեմ: Պատկերացրեք, որ աղբի տոպրակի վրա թեթևակիորեն շաղ են տվել օդըթարմացնողմիջոց: Մի՞թե դուք կարծում եք, որ աղբը կբուրի թարմ և հաճելի: Այդ նույն երևույթը տեղի է ուենում, երբ մենք օգտագործում ենք տարբեր աերոզոլներ` գարշահոտ շնչառության վերացման համար:

Դրանցից իսկապես ազատվելու համար ձեզ անհրաժեշտ է հիգիենայի միջոցներ` ծծմբային բաղադրամասերի վերացման համար, այլոչ հաճելիհոտերով դրանք ծածկող միջոցներ: Վերջերս ԱՄՆ-ում քլորի երկօքսիդի հիմքի վրա արտադրում են այնպիսի միջոցներ, որոնք մոլեկուլային մակարդակում գրոհում են գարշահոտային ծծմբային միացությունների դեմ և դրանք դարձնում անվտանգ: Բերանի խոռոչը միկրոօրգանիզմներից վնասազերծելը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքն է: Գրեթե բոլոր մարդիկ լվանում են ատամները, սակայն անտեսում են բերանի հիգիենայի երկու ձևերը՝ ֆլոսերի օգտագործումը (ատամի թելեր) և լեզվի մաքրումը:

Ֆլոսերի օգտագործումը

Սա շատ կարևոր, բայց միաժամանակ հասարակ գործողություն է, որնիրապես օգնում է խուսափել բերանի հոտից: Խոզանակով մաքրելու դեպքում այնչի ընդգրկում ատամի մակերևույթի գրեթե 40%-ը: Պատկերացրեք. ի՞նչ տեղի կունենա, եթե լվանանք մեր մարմնի միայն 60%-ը՝ մնացած 40%-ը թողնելով կեղտոտ… և այսպես ամեն օր: Նման պարագայում առնվազն կխուսափեն անգամ մոտ կանգնել։ Նույնը տեղի է ունենում մեր բերանում, երբ մանրէները բազմանում են ատամների միջև ընկած արանքներում՝ արտադրելով գարշահոտ նյութեր և ամենևին չպատժվելով:

Ատամնաբուժերը խորհուրդ են տալիս օրական մեկ անգամ օգտագործել ատամի թելեր: Փորձեք ձեռք բերել այնպիսի ֆլոսեր, որոնք հեշտությամբ սահում են ատամների միջև և խոչընդոտներիչեն հանդիպում: Եթե դուք ինքներդ ծուլանում եք թելեր օգտագործել, այդ պարտականությունը դրեք հատուկ էլեկտրական սարքավորման վրա, որը կոչվում է ֆլոսեր:

Լեզվի մաքրում

Ատամի խոզանակով և ֆլոսերով մաքրումը հեռացնում է մանէային «գարշահոտ ֆաբրիկաները» ատամներից և լնդերից, բայց այդ անկոչ հյուրերը մի այլ հիանալի վայր էլ են գտել, որպեսզի թաքնվեն՝ լեզուն: Այո, մեր լեզուն առատ է միլիոնավոր վնասակար օրգանիզմներով, որոնցից յուրաքանչյուրն արտադրում է գարշահոտության իր բաժինը: Լեզուն նման է հաստ թավշե գորգի՝ կեղտոտ գորգ, վերջինիս վրա սողացող մանրէներով: Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել. իսկապես թարմ շնչառություն ձեռք բերելու համար անհարժեշտ է մաքրել լեզուն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика