Մինչև հիվանդանոց ընկնելս կարծում էի, որ դուստրերս ինձ շատ են սիրում, բայց․․․Այժմ ամաչում եմ, որ նրանց նման զավակներ
ունեմ։Ես 70 տարեկան եմ ունեմ երկու դուստր: Մինչև վերջին ժամանկները ես կարծում էի, որ իմ զավակներն ինձ շատ են սիրում,
սակայն հասկացա, որ սխալվել եմ:

Նրանք ամեն օր կարող են ասել, թե որքան շատ են ինձ սիրում, սակայն նրանց գործողությունները այլ բանի մասին են վկայում: Վեր
ջերս ես լուրջ առողջական խնդիրներ ունեցա և գրեթե ողջ օրը անցկացում էի մահճակալում պառկած: Ինձ խնամք էր հարկավոր,
բայց դուստրերիս մտքով անգամ չէր անցնում զբաղվել իմ խնամքով:Նրանք զանգահարում էին ու արդարանում, որ զբաղված են այս
կամ այն գործով և չեն կարողանում գալ ինձ տեսության, մինչդեռ ես նրանց օգնության կարիքը շատ ունեի:

Իմ խնամքով զբաղվում էր հարևանուհիս: Մի օր, երբ վերջապես ավագ դուստրս այցի եկավ, տեսնելով հարևանուհուս ասաց.
-Ինչ լավ է, որ դուք կարողանում եք օգնել, ես շատ զբաղված եմ ու չեմ հասցնում գալ և ասացեք, որքան վճարեմ ձեզ, որ շարունա-
կեք խնամել մայրիկիս:

Ի՞նչ եք ասում ի՞նչ գումար, ես հասկացա, որ նա պառկած է և խնամող չունի, և որոշեցի օգնել,- պատասխանեց հարևանուհիս
-Լավ, լավ, մի ձևացրեք, հիմա բարի մարդ չկա, բոլորն էլ փողի համար են ինչ որ բան անում: Ես սաստիկ ամաչեցի իմ դստեր պահ-
վածքից: Միթե՞ նրա համար ամեն ինչ փողով է չափվում այս կյանքում: Միթե՞ ես սխալ եմ դաստիարակել:
