Աշխարհում լավ կամ վատ բաներ շատ կան, բայց դրանք կամ լինում են լավը կամ վատը, իսկ լեզուն աշխարհի թե ամենալավ և թե ամենավատ բանն է։
Քսանթոսը,որ Հին Հունաստանի անվանի իմաստասերներիցէր,մի օր ճաշկերույթէ կազմակերպում։Նա ցանկանում էր լավ պատվել և շոխ հյուրասիրություն կազմակերպել և իր ստրուկ Եզոպոսին հրամայում է շուկայից բերել ամենալավ բանը։
Ճաշի ժամանակ յուրաքանչյուրի առջև դրվում է մի աման լեզու: Քսանթոսը զարմացած հարցնում է Եզոպվոսին, թե ա՞յս էր աշխարհի ամենալավ բանը: Ստրուկը պատասխանում է.

—Սա է աշխարհի ամենալավ բանը, դրանից ավելի լավ բան չկա: Դրանից են դուրս գալիս ամեն իմաստություն ու զվարթ երգ: Լեզվով են կառուցվում քաղաքներ և մարդիկ իրենց միտքն ու զգացմունքները լեզվով են արտահայտում:
Մել այլ անգամ Քսանթոսը Եզոպոսից պահանջումէ,որ շուկա գնա և բերի աշխարհի ամենավատ բանը: Ստրուկը դարձյալ լեզու է բերում: Քսանթոսը տարակուսած նայում է և բարկանում է ստրուկի վրա, բայց վերջինս հանդարտ բացատրում է.
— Մի զայրանար. տեր իմ լեզվից վատ ի՞նչ կա աշխարհի վրա: Դրանով կործանվում են քաղաքներ. Ասվում են ստերն ու հայհոյանքները: Լեզուն աշխարհի ամենալավ և թե ամենավատ բանն է. նայած թե ինչպիսի բերանում է գտնվում և ո՞վ է նրա տերը:
