Հիվանդանոցի ամբողջ բուժ․անձնակազմը արցունքոտ աչքերով վերջին օրորոցայինն էր երգում կյանքի վերջին րոպեներն ապրող
երեխայի համար․․․ Նա փրկել է շատերի կյանքը։Համացանցը ցնցել է երիտասարդ ծնողների օրորոցայինը, որոնք վերջին անգամ
երգում են իրենց մահացող դստեր համար:Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Այովա նահանգում:21 ամսական Քարոլինի ուղեղը մահացել
է ապրիլի 22-ին՝ 5 օր շարունակ պարագրիպի բարդացման դեմ պայքար մղելուց հետո:

Երբ բժիշկները հայտարարել են, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվի, ծնողները որոշել են նրա օրգանները հանձնել կարիքավոր-
ներին:Տեսանյութում 29-ամյա մայրը, 32-ամյա հայրն ու հիվանդանոցի ողջ անձնակազմը փոքրիկին ճանապարհում են դեպի վիրա-
հատարան, որտեղ նրա օրգանները կհեռացվեն՝ կյանքեր փրկելու համար:Հայտնի է, որ երեխայի սիրտը նվիրվել է մեկամյա տղայի,
լյարդը կփոխպատվաստվի մեկամյա աղջկա, իսկ երիկամները կփրկեն 41-ամյա կնոջ կյանքը:
Վերջին օրորոցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի համար, ում օրգանները կյանքեր կփրկեն:Քարոլինի վշտա-
ցած մայրը մխիթարվում է այն գիտակցումով, որ իր երեխան մեծ ժառանգություն է թողել.«Ես այնքան երախտապարտ եմ, որ Քարո-
լինի հիշատակը կարող է ապրել: Մենք ցնցված ենք այն աջակցությամբ, որ ստացել ենք հիվանդանոցի անձնակազմից ու մարդկան-
ցից՝ ամբողջ աշխարհից:

Հաճելի է իմանալ, որ մեր փոքրիկ աղջիկը ոգշնչել է շատերին»:Վերջին օրորոցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոք-
րիկի համար, ում օրգանները կյանքեր կփրկեն: Մայրը նաև կոչ է արել հետևել իրենց օրինակին և հնարավորություն տալ հեռացող
հարազատներին՝ փրկել կյանքեր:
