Հեռու մնա ափսեից, ձեռք չտաս,- ասաց սկեսուրս, երբ որդիս ցանկացած սեղանից ելակ վերցնել

Ես ծնվել եմ Երևանում։ Այստեղ էլ մեծացել, սովորել ու ընդունվել եմ աշխատանքի։ 22 տարեկան հասակում ծա-նոթացել եմ ապագա ամուսնուս հետ։ Մոտ 1 տարի անց ամուսնացանք, հետո երկու որդի ունեցանք։ Տղաներիս տարիքային տարբերություն 1 տարի է։ Վատ չէինք ապրում, բայց ամուսինս շարունակ երազում էր իր հարա-զատ քաղաքում՝ Վանաձորում ապրելու մասին։

Ի վերջո ես համաձայնվեցի տեղափոխվել այնտեղ,հատկապես,այնտեղ ամուսնուս ծնողներն են ապրում, ուրախ էի, որ երեխաներս տատիկ-պապիկ կունենան։ Իմ ծնողները վաղուց ՌԴ-ում են ապրում։Որոշեցինք սկզբնական շրջանում ապրել սկեսուրիս տանը։ Սակայն նա միանգամից հայտնեց, որ չի պատրաստվում մեր երեխաների հետ զբաղվել։

Ինձ իհարկե դուր չեկավ դա, ինձ թվում էր, մի ընտանիք ենք, բայց դե, ժամանակավոր երևույթ է, մտածեցի, որ խնդիր չի լինի։Ես բնավորությամբ հանգիստ ու բարի մարդ եմ, ամուսնուս ծնողների հանդեպ չչարացա, ընդհա-կառակը, փորձում էի օգնել նրանց հնարավորության չափով։ Տանն էի մաքրություն անում, մթերք գնում, երբեմն գումար էի տալիս։ Ես իհարկե հասկանում էի, որ նրանց համար բեռ ենք, երևի նրանք սովոր էին առանձին ապ-րել, բայց այնուամենայնիվ, ես փորձում էի հարթել լարվածությունը։

Ողջ ընթացքում, ինչ մենք միասին ենք ապրել, մենք էինք վճարում կոմունալները, նեղություն չէինք տալիս։ Ես ու ամուսինս աշխատում էինք, երեխաներս էլ բավականին ինքնուրույն էին, տատիկի ու պապիկի միակ խնդրն այն էր, որ մի քիչ ուշադիր լինեն, միայն թե մի փորձանք չլինի։ Ես նույնիսկ որդիներիս կերակրելն էի ինձ վրա վերցրել․ աշխատանքի ընթացքում իմ ճաշի ժամին վազում էի տուն ու նրանց հաց տալիս։

Այդպես ապրեցինք որոշ ժամանակ, հիփոթեքի փաստաթղթերը ձևակերպում էինք, սակայն անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում։ Մենք արդեն մի կերպ էինք դիմանում այդ տանը։ Համբերությունս սպառվեց այն ժամանակ, երբ ես շատ տհաճ տեսարանի ականատես եղա։ Աշխատանքից սովորականից մի քիչ շուտ վերադառնալով՝ տեսա մի բան, ինչն ինձ չէր կարող անտարբեր թողնել։

Սկեսուրս ու սկեսրայրս նստած ելակ ու բալ էին ուտում, իսկ որդիս բարձրացել էր սեղանի մոտ, ձգվում էր դեպի ափսեն․

—Գնա հեռու, ձեռք մի տուր․․․ իջիր սեղանի մոտից․․․

Նույն օրը հայտնեցի ամուսնուս, որ այլևս չեմ մնա այդ տանը, մենք վարձով տուն գտանք ու հեռացանք այնտե-ղից։ Մինչ այսօր չեմ կարողանում նորմալ շփվել այդ մարդկանց հետ, գլխումս չի տեղավորվում, թե ինչպես հա-րազատ տատիկն ու պապիկը կարող էին փոքր թոռանը մերժել ու մի հատ ելակ չտալ։Հիմա հանդիպում ենք մի-այն Նոր տարուն ու նրանց ծննդյան օրերին, տարեկան 1-2 հանդիպումը, կարծում եմ, բավական է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика