Կյանքի բոլոր փուլերը․․․ Աստված մարդկանց ու կենդանիներին բաժանում էր կյանքի տարիներ, երբ․․․Սա պետք է իմանան բոլորը

Կյանքի բոլոր փուլերը․․․ Աստված մարդկանց ու կենդանիներին բաժանում էր կյանքի տարիներ, երբ․․․Սա պետք է իմանան բոլորը։
Առաջին օրը Աստված իր մոտ կանչեց շանը ու ասաց․

-Դու ամբողջ օրը նստելու ես քո դռան առաջ ու հաչելու ես անցորդների վրա։ Ես քեզ տալիս եմ 20 տարվա կյանք։

Շունը պատասխանեց․

-Շատ-շատ է ուղղակի նստելու ու հաչելու համար։ Խնդրում եմ, 10 տարի վերցնեմ, մնացածը վերադարձնեմ։

Աստված համաձայնեց։Հաջորդ օրը եկավ կապիկը, ում Աստված ասաց․

-Բոլորին ծիծաղեցրու, զաբաղացրու, իսկ ես քեզ կտամ 20 տարվա կյանք։

Կապիկը նույնպես համարեց, որ դա իր համար շատ է, ու խնդրեց տալ միայն 10 տարի։Երրորդ օրը եկավ կովը․

-Դու պիտի դուրս գաս դաշտ, ամբողջ օրը կանգնես արևի տակ ու խոտ արածես,կաթ տաս,որ կարողանաս պահել գյուղացու ընտա-
նիքին։ Դրա համար քեզ տալիս եմ 60 տարվա կյանք։

Կովը պատասխանեց․

-Աստված ջան, դա ինձ համար շատ-շատ է, կլինի 20 վերցնեմ, իսկ մնացածը հետ տամ։

Ու Աստված կրկին համաձայնվեց։Երբ չորրորդ օրը եկավ մարդը, Աստված ասաց նրան․

-Կեր, խմիր, քնիր, խաղա, վայելիր կյանքը։ Դրա համար քեզ տալիս եմ 20 տարի։

-Չէ, շատ քիչ է, իսկ գուցե կովի թողած 40, կապիկի ու շան վերադարձրած 10 տարիները ևս տաս ինձ։

-Լավ, -համաձայնեց Աստված։

Այդ օրվանից մարդիկ առաջին 20 տարիների ընթացքում ուտում են, քնում, ուրախանում։Հետո 40 տարի դժվարությամբ աշխատում
են՝ ընտանիքը պահելու համար։Հաջորդ 10 տարիների ընթացքում կապիկի պարտականություններն են կատարում՝ թոռներին ուրա
խացնելու համար, ու վերջին 10 տարիների ընթացքում էլ նստում են տան առաջ ու քննարկում բոլորին․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика