Իրшկшն Գյпռ բш գյпռ․․․Էդգшր Էլբшկյшն

Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակ-յանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սրանք մեր նախնիների մասունքներն են։ Թվագրվում են ամենաուշը 18-րդ դարասկզբով։ Վայրը՝ Քաշաթաղի շրջան՝ գյուղ Հոչանց (Ղոչազ)։

• Անցյալ տարվա հունիսին, երբ Պարգև Սրբազանի ձեռամբ պիտի վերաօծվեր Հոչանցի սբ․ Ստեփանոս եկե-ղեցին, Քաշաթաղի կենդանի պատմագիր Զոհրաբ Ըռքոյանի հետ մեկ օր առաջ գնացինք՝ կազմակերպչական աշխատանքները հոգալու։ Տեսանք, որ անփույթ շինարարության արդյունքում եկեղեցուն հարակից ուշմիջնա-դարյան հայոց գերեզմանոցում ամփոփված ոսկորները հողի երես են ելել։

Դա լինում էր երկրորդ անգամ, քանզի սովետական տարիներին էլ ադրբեջանցիներն էին քանդել գերեզմանոցը՝ տեղը հացի փուռ սարքելով։Պարոն Ըռքոյանի հետ հավաքեցինք առավել մեծ և աչքի զարնող ոսկորները և «թա-ղեցինք» եկեղեցու պատի տակ (տե՛ս նկարը)…

• ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների եռակողմ գրավոր հայտարարության արդյունքում վաղն այս տարածքը՝ մեր նախ-նյաց անհանգիստ մասունքների հետ միասին, կօկուպացվի Ադրբեջանի ԶՈՒ կողմից։

Հ․Գ․ Շատերդ էիք պատերազմի ընթացքում հարցնում «գյոռբագյոռ» բառի ստուգաբանությունը։ «Գյոռբագյոռ լինելը» հենց սա է, երբ քո կամ սերունդներիդ մեղքերի պատճառով մասունքներդ հանգիստ չեն ունենում և գե-րեզմանե գերեզման են սահում»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика