-Իսկ հիմա ո՞ւր ես գնում,-հարցրեցի հորս․․․Սիրուհու մոտ,-նրա փոխարեն պատասխանեց մայրս

-Իսկ հիմա ո՞ւր ես գնում,-հարցրեցի հորս․․․Սիրուհու մոտ,-նրա փոխարեն պատասխանեց մայրս։ Երբ ես 8-9 տար եկան էի, ի տար-
բերություն եղբորս՝ հաճախ օգնում էի մայրիկիս տան գործերում։ Նա մշտապես ընկերների հետ դրսում էր։Հայրս ցերեկներն աշխա-
տում էր գործարանում, իսկ երեկոյան տուն էր վերադառնում։ Լվացվում էր և նստում էր ընթրելու։Այդ երեկո մայրս խիստ հայացքով
կարծես սղոցում էր հորս, նա էլ փորձում էր չնկատել։ Լուռ ուտում էր՝ հայացքն ափսեից չկտրելով։

-Դե ի՞նչ, եսօր նորից ես գնալու՞,- լռությունն առաջինը կոտրեց մայրս։

-Գնալու եմ։

-Ինչքան կարելի է, արդեն վաղուց փոքր տղա չես։

Հայրս ոչինչ չասաց։ Շաբաթական երկու անգամ նա մի քանի ժամով գնում էր տանից, իսկ հետո ուժով և եռանդով լի, բարձր տրա-
մադրությամբ վերադառնում էր տուն։

-Իսկ ու՞ր ես գնում, հայրիկ,- հարցրեցի ես՝ փորձելով բավարարել հետաքրքրասիրությունս։

-Սիրուհու մոտ է գնում,-նրա փոխարեն պատասխանեց մայրս,- գնում է , իսկ հետո էլ գալիս և երգում է։

Դրանից հետո մենք լուռ ավարտեցինք ընթրիքը, էլ ոչ ոք ոչինչ չասաց։Երբ հայրս դուրս եկավ տանից, մորիցս հարցրեցի, արդյո՞ք նա
իսկապես սիրուհու մոտ է գնում, մայրս էլ ասաց, որ եթե չեմ հավատում, կարող եմ գնալ նրա հետևից։ Տան հագուստով և հողաթա-
փերով դուրս վազեցի, տեսա, որ հայրս թեքվեց, գնացի նույն ուղղությամբ

Տարօրինակ էր, բայց հայրս մտավ մշակույթի տուն։ Ես 1 րոպե կանգնեցի դռան առաջ, բայց որոշեցի ներս մտնել։ Ես պատրաստ էի
տեսնել կյանքիս վատագույն տեսարանը։Կանգնած էի մեծ միջանցքում, փորձում էի հասկանալ, թե ինչ անել։ Հանկարծ բարի հայաց-
քով մի բարի կին մոտեցավ և ասաց,որ առանց ամաչելու անցնեմ առաջ։Նա բացեց դուռը և ինձ թեթև հրեց առաջ ձեռքով։Պարզվեց,
որ դա դրամատուրգիայի խմբակ էր։ Տեսա հորս, ով թագավորի դեր էր տանում։

Նա ծանր բասով արիա էր երգում՝ հրամայելով պատժել մեղավորին։ Ես քարացած նայում էի բեմին։Փորձը տևեց մոտ 3 ժամ։ Հայրս
իսկական տաղանդ է։ Նա այնքան ազատ էր, կարծես ուրիշ մարդ լիներ։

Տուն վերադառնում էինք միասին՝ պաղպաղակ ուտելով։ Հայրս ամբողջ ճանապարհին սուլում էր երաժշտությունը, իսկ տանը սկսեց
մաքուր ձայնով երգել։ Ես հասկացա, թե ինչու էր մայրս նրան սիրուհի անվանում։Նա խանդում էր հորս՝ իր հոբբիի հանդեպ, չէր կա-
րողանում իր ոչինչ անել, երբ տեսնում էր ամուսնու երջանիկ դեմքն ու աչքերի փայլը՝ ներկայացումից վերադառնալուց հետո։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика