Ժամանակին տատս ինձ ներս չառավ ու թողեց դրսում, բայց հիմա ինձանից օգնություն է խնդրում․․․Չգիտեմ օգնեմ նրան, թե՞ ոչ։
Մորս կողմից տատիկս տասը տարի առաջ շատ ստո ր վարվեց ինձ, և արդյունքում ես մնացի անօթևան, առանց տուն։ Ավելին, նա
ամեն ինչում ինձ մե ղադրեց: Հիմա տատիկս հիշել է, որ թոռնուհի ունի, և խնդրում է իմ օգնությունը՝ պատճառաբանելով, որ արդեն
ծեր է։ Բայց ես նրան օգնելու ցանկություն չունեմ:

Ինձ մեծացրել է մայրս, մենք ապրում էինք երկու սենյականոց բնակարանում, որը նա ժառանգել էր իր երկրորդ ամուսնուց։ Ես նրան
չեմ հիշում, նա մա հացավ, երբ ես փոքր էի։ Բայց ես հաստատ գիտեի, որ նա իմ սեփական հայրը չէ։Մորս համար շատ դժվար էր, հե
տո նա սկսեց խմել: Դուրս եկավ աշխատանքից:Դպրոցն ավարտելուց հետո ես մեկնեցի ուրիշ քաղաք՝ սովորելու: Շատ հազվադեպ
էի տուն գալիս, մայրս շարունակում էր խմել, տունն ավե րակ էր դարձել:

Տատիկիս գւմար էր պարտք և պարտքի դիմաց տատիկս վերցրեց բնակարանն ու վաճառեց:Երբ վերադարձա, պարզվեց,որ ես տուն
չունեմ,տատիկս չցանկացավ իր տանը ինձ տեղ տալ,մայրս էլ դարձել էր անօթևան:Ես աշխատանք չունեի,խնդրեցի տատիկին, թույլ
տալ որոշ ժամանակ ապրել իր բնակարանում, բայց նա կտրուկ մերժեց:Ես կարողացա աշխատանք գտնել, ինձ ու մորս համար տուն
վարձեցի: Հետո կյանքն ընկավ հունի մեջ:

Երկու շաբաթ առաջ տատիկիցս զանգ ստացա։ Ես նույնիսկ չգիտեմ, թե որտ եղից է նա ստացել իմ համարը, չնայած մեր քաղաքը
փոքր է, դժ վար չէ ինչ որ մեկին գտնելը: Ամբողջ ներածական մասից հետո, ասաց, որ այսքան տարի է անցել, նորմալ շփվելու ժամա
նակն է, իսկ ծոռներին անգամ չէր տեսել: Հետո ասաց, որ արդեն ծեր է, իմ օգնության կարիքն ունի: Ես նրան մեր ժեցի և չեմ զղջում:
