Ես 45 տարեկան եմ, բայց ամուսնացած չեմ…Ու կարևոր մի բան եմ ուզում ասել, մի կրկնեք իմ սխալը

Ես 45 տարեկան եմ, բայց ամուսնացած չեմ…Ու կարևոր մի բան եմ ուզում ասել։Ես 45 տարեկան մի կին եմ, ով ամբողջ կյանքում
սպասել է իր արքայազնին, բայց նա այդպես էլ չի եկել: Չգիտեմ, էլի սպասեմ թե արդեն ուշ է: Այնքան շատ են երիտասարդ, գեղեցիկ,
անթերի մաշկով ու մազերով աղջիկները…

Ես ում եմ պետք…

Բանն այն է, որ տարեց տարի ապրելն ավելի է դժվարանում: Գոնե իմ տունն ունեմ, աշխատանք, այնքան էլ շատ չեմ վաստակում,
բայց ինձ հերիքում է: Ունեմ որոշակի հավաքած գումար, որովհետև ոչ մեկ չկա իմ կողքին, եթե ինձ մի բան պատահի, պիտի ինքս
լուծեմ հարցերս:

Երբեմն նայում եմ կանանց, ովքեր սովորեցնում են, որ պետք է ներդրումներ կատարես ինքդ քո մեջ: Այսինքն եթե բավականաչափ
ներդրում կատարես, քեզ կարգի բերես, մշտապես հետևես արտաքինիդ, հովանավոր կգտնես: Բայց ես այս ամենը չեմ հասկանում
ու չեմ ընդունում: Ու պիտի նշեմ, որ վատ տեսք չունեմ 45 տարեկանի համար, իսկ ներարկումներ ու լիցքեր անել չեմ ուզում:

Այսինքն հովանավոր գտնելու հույսս էլ կտրեմ…Լսել եմ նաև այսպիսի պատմություններ. աղջիկները համացանցով ծանոթանում են
տղաների հետ, ժամադրվում սրճարանում, նրանց հաշվին սնվում ու կորում են: Նման աղջիկների մեկնաբանություններ եմ երբեմն
տեսնում, որ ասում են՝ գոնե շաուրմա կերա…

Ի՞նչ շաուրմա, առավելագույնը, որ ինձ առաջարկել են՝ սուրճն է եղել, այն էլ նախընտրել եմ ինքս վճարել: Որտեղի՞ց են գտնում ստա-
մոքսի հովանավորների…Մի խոսքով, երկար մտածելուց հետո այս եզրակացությանը եկա. իմ լավագույն ու ամենահուսալի հովանա-
վորը… ես ինքս եմ: Համաձայն չե՞ք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика