Դստերս մի քանի օր առաջ էին վիրահատել, բայց քաղաք գնալու անհրաժեշտությունից ելնելով ստիպված եղա նրան հետս տանել․․․ Ես ուղղակի զարմացած եմ մարդկանց վերաբերմունքի վրա

Դստերս մի քանի օր առաջ էին վիրահատել, բայց քաղաք գնալու անհրաժեշտությունից ելնելով ստիպված եղա նրան հետս տանել․․․
Ես ուղղակի զարմացած եմ մարդկանց վերաբերմունքի վրա։Այսօր շտապ քաղաք գնալու անհրաժեշտություն եղավ։ Ես ստիպված
եղա դստերս տանել հետս, քանի որ միայնակ թողնել տանը չէի կարող։ Իմ երեխան ամենախիզախն ու համարձակն է։

Վերջերս նրա գլխուղեղը վիրահատել են, ու բժիշկները մի կերպ են փրկել նրա կյանքը։ Անգամ արյան փոխներարկման կարիք է ե-
ղել։Հիմա որոշ ժամանակ, մինչ երեխայիս ուժերը կվերականգնվեն, պիտի նրան ամենուր անվասայլակով տանեմ։ Ահավոր է ուղղա-
կի․․․ Ինչպիսի հայացքներ են մարդիկ գցում դստերս կողմ․․․

Նրա գլխի հարմարանքին են նայում, նկատողություններ անում, եթե երեխան շատ բարձր է խոսում։Այն փաստը, որ գուցե երեխան
հենց այնպես չի հայտնվել նման վիճակում, ոչ մեկին հետաքրքիր չէ։ Ոչ ոքի մտքով չի անցնում, որ եթե գլուխը թողնենք առանց պաշ-
տպանիչ հարմարանքի, անգամ ամենաթեթև հպումը կարող է վնասել երեխային՝ պատճառելով անդառնալի հետևանքներ։

Ու գիտեք թե որն է ամենից վախեցնողը․ հիմնականում տհաճ կերպով նայողները ոչ երեխաներ են, ոչ էլ երիտասարդներ, այլ միջին
ու մեծ տարիքի մարդիկ։ Ու նրանք այն մարդիկ են, ովքեր երիտասարդներին վիրավորում են՝ հաճախ անվանելով անդաստիարակ։

Խնդրում եմ, երբեք նման բան մի արեք։ Մի օգնեք ոչ մեկին, բայց մի էլ քննադատեք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика