Առավոտյան ժամը 11-ին եկա հարսիս տուն․ Տղաս աշխատանքի էր գնացել, թոռներս խաղում էին, իսկ հարսս․․․Որդիս ու հարսս ա-
մուսնանալու առաջին օրվանից առանձին են ապրել: Որդիս աշխատ ում է, իսկ հարսս դեկրետում է, քանի որ երկու փոքր տղա ունի՝
3 և 5 տարեկան:
Հարսս միշտ բողոքում է, տրտնջում՝ ասելով, որ ոչ մի բան չի հասցնում: Երբեմն հասցնում է եփել, բայց չի կարողանում ուտել, քանի
որ երեխաները թույլ չեն տալիս:Որդիս ունի և հիմնական աշխա տանք, և կողմ նակի գործեր, բայց ամեն ազատ վայրկյանին գալիս է
տուն, օգնում է կնոջը, գնումներն է կատարում:

Նրանք սեփական տան մեջ են ապրում, բայց որդիս իր վրա է վեր ցրել բակի բոլոր աշխա տանքները: Ինձ էլ երբ խնդրում են մնալ ե-
րեխաների հետ, միշտ սիրով համաձայնվում եմ ու երբեք չեմ միջամտում նրանց կյանքին:Մի քանի օր առաջ դուրս էի եկել գործերով,
ու քանի որ շուտ ավարտեցի ամեն ինչ, որոշեցի այցելել հարսիս:
Գիտեի, որ ամուսինը աշխատանքի է, կարծեցի, որ այս օրերին շատ գործ կունենա, մտածեցի՝ կօգնեմ մի բանով:Բայց որքան մեծ էր
զարմանքս, երբ դուռը թա կեցի, իսկ հարսս բացեց՝ ծածկոցով փաթաթված, գիշեր ազգեստը հագին: Ասաց, որ չի հագնվել, քանի որ
դեռ քնած էր:
Հիշեցնեմ, ժամը 11-ն էր: Խոհանոցում ամենուր կեղտոտ ափսեներ էին, երեխաները մի մայկա հագած խաղում էին հատակին, քաղ-
ցած, անգամ չէին նախաճաշել, իսկ նա հան գիստ քնած էր:Նախկ ինում երբեք 3-ից շուտ չէի եղել նրանց տանը, բայց այս ան գամ
հասկացա, թե ինչու հարսիս ժամանակը ոչ մի բանի չի բավականացնում: Ինչպե՞ս կարող ես հասցնել, եթե ժամը 11-ին դեռ քնած ես:

Ու այս անգամ ես նրան արթնացրեցի իմ այցով, գուցե նա քներ մինչև 12-ը, 1-ը… Բայց կարևորը տղայիս մի լավ նյարդայնացնում է՝
գանգատվելով, որ հոգնում է ու ոչինչ չի կարողանում անել:Այնքան հիասթափված էի. թոռնիկներիս համար շիլա եփեցի, կերակրեցի,
լվացի ափսեներն ու եկա տուն:
Բայց հիմա մտածում եմ՝ որդուս ասեմ թե ոչ: Մի կողմից չեմ ուզում նրանց ընատնիքում վեճերի պատճառ դառնալ, բայց մյուս կող-
մից էլ ցավում եմ տղայիս համար, քանի որ իրեն ուղղակի ստում են ու հիմարի տեղ դնում…
