Առաջին անգամ էի օդանավ նստում 2 տարեկան փոքրիկիս հետ․․․ Մեր կողքին մի երիտասարդ տղա էր նստած։Ես մի քանի տարի
չէի եղել Հայաստանում, ու շատ էի երազում, որ փոքրիկ որդիս ծանոթանա իր ամենամտերիմ հարազատների հետ։ Ինչ խոսք, ես էլ
էի կարոտել բոլոր իմ բարեկամներին։ Հավաքեցի համարձակությունս ու որոշեցի որդուս հետո միասին գալ ու այցելել բոլորին։

Քանի որ ամուսինս աշխատում է, ստիպված էի միայնակ գալ։Երեխայի հետ ինքնաթիռ նստելու իմ առաջին փորձն էր․ շատ էի ան-
հանգստանում, թե ինչպես կանցնի թռիչքը։ Երբ մոտեցա իմ նստարանին, տեսա, որ մեր կողքին մի երիտասարդ է նստած։ Ինձ թվ
ում էր, թե նա կնյարդայնանա, երբ որդիս նրա կողքին լինի։Բայց ես սխալվում էի, ինչի համար նրան այնքան շնորհակալ եմ։

Գրեթե ողջ ընթացքում կար ամրագոտիները կապելու ազդանշան, այսինքն ես չէի կարող երեխայիս գրկել, նա պարտադիր պիտի
նստեր իր տեղը։Դիմում եմ այն անծանոթին, ում անունը չգիտեմ։ Շնորհակալ եմ, որ դու վերցրեցիր ծածկոցը ու զգույշ գցեցիր փոք-
րիկիս վրա, երբ նա քնած ժամանակ ոտքերով հրել էր այն քո կողմը։
Շնորհակալ եմ, որ դու առանց մի բառ ասելու թեքեցիր քո կողքի լույսը, երբ տղաս վերջապես քնել էր։ Շնորհակալ եմ, որ սիրալիր
պատասխանում էիր նրա անհասկանալի հարցերին։ Շնորհակալ եմ, որ երբ նա խնդրեց քո ականջակալը, դու տվեցիր, այլ ոչ թե
բարկացար։ Շնորհակալ եմ, որ երբ որդիս քնած ժամանակ ոտքերը դրել էր քո ծնկներին, դու փորձում էիր անշարժ նստել։

Շնորհակալ եմ․․․Թեպետ որդիս հանգիստ երեխա է, իրեն պահել գիտի, բայց նոր միջավայրը ու վատ ինքնազգացողությունը կարող
էին անել իրենց գործը։Շնորհակալ եմ այն տղային, ում շնորհիվ որդուս առաջին թռիչքը դարձավ հաճելի։ Ու հիմա ինձ թվում է, թե էլ
ոչ մի բանից չեմ վախենում։
Իսկ այն տղան, երբ երեխաներ ունենա, հիանալի հայրիկ կլինի։
