Աշխատում եմ հեռախոսների վերանորոգման կետում․ Օրեր առաջ մի տարեց կին էր եկել․․․Մի քանի օր առաջ մեզ մոտ էր եկել մի
տարեց կին։ Շատ սիրալիր էր, բայց անհանգստացած տեսք ուներ։ Նա ասաց, որ իր հեռախոսից կորել են բոլոր լուսանկարները, իսկ
ինքը սպասում էր թոշակ ստանալուն, որ կարողանար տպել դրանք։ Ինձ տարօրինակ թվաց այն, որ հեռախոսը նորմալ աշխատում
էր, բայց նկարներ չկան։

Կինն ասում էր, որ թեպետ ինքը «անգրագետ է հեռախոսների ոլորտում»,բայց համոզված է, որ ոչինչ չի հեռացրել։ Նա նաև նշեց, որ
հեռախոսի մեջ քարտ կա։ Ես ակնկալում էի, որ չեմ գտնի SD քարտ, քանի որ շատ տարեցներ կարծում են, որ հենց SIM քարտի մեջ
են պահպանվում իրենց նկարները։Ի զարմանս ինձ, հեռախոսի մեջ հայտնաբերեցի հիշողության քարտ։

Ես այն միացրեցի համակարգչին ու հասկացա, որ խնդիրը դրա մեջ է, քանի որ այն ոչ մի կերպ չէր բացվում։ Այլ ճանապարհով որո-
շեցի փորձել։ Տեսնում էի, որ ֆորմատ արված չէ, բայց ֆայլերը չեն երևում։ Հավանաբար, վնասվել էր։Կանչեցի ընկերոջս․ մենք մի-
ասին փրձում էինք մի բան անել, իսկ այդ կես ժամվա ընթացքում տատիկը գլուխը կախած նստած էր մուտքի մոտ դրված աթոռին։ Ի
վերջո մեզ հաջողվեց վերականգնել քարտի պարունակությունը։ Ես ձեռքով կանչեցի հաճախարոդուհուս․ երբ նա նայեց համակար-
գչիս էկրանին, աչքերը արցունքներ լցվեցին։

-Այստեղ իմ ողջ կյանքն է․ տեսնու՞մ ես թոռնիկիս, մանկապարտեզի հանդեսն էր․․․ Հիմա Ամերիկա են գնացել, չգիտեմ, էլ կտեսնեմ
նրան թե ոչ․․․ Ամուսինս է․․․ Էլ չկա․․․ Շունս․․․ Ինչքան եմ կարոտել նրան․․․
Հաջորդ օրը, երբ եկա աշխատանքի, տնօրենս ասաց, որ իմ գնալուց հետո մի տատիկ էր եկել, տուփով կոնֆետ բերել ու ինձ համար
իրեն շնորհակալություն հայտնել։
