Ես շուրջ 5 տարի է աշխատում եմ խոշոր ընկերությունում: Այդ ընկերությունում աշխատում է շուրջ 300 մարդ: Մեր տնօրենը շատ դաժան մարդ է, նրա հետ լեզու գտնելն անհնար է: Նա կարելի է ասել անմարդկային կանոն-ներ է մտցրել, և բոլորս պարտադիր կերպով ենթարկվում ենք: Եթե հանկարծ որևէ մեկը փորձվի խախտել այդ կանոններից գեթ մեկը, անմիջապես կազատվի աշխատանքից: Ոչ ոք չի ցանկանում առանձնապես առնչություն ունենալ նրա հետ:
Նրա դեմքին այսքան ժամանակ ժպիտ չենք տեսել նույնիսկ տոն օրերին: Ես և ինձ նման շատերը, եթե կարողա-նայինք աշխատանք գտնել, սիրով դուրս կգայինք այդ ընկերությունից: Մի անգամ նա շտապ իր մոտ կանչեց մեր աշխատողներից մեկին՝ Աննային: Մենք խիստ անհանգստացանք, որովհետև տնօերնի կաբինետ մտնողը, այնտեղից դուրս է գալիս խիստ նկատողություն ստացած և շատ անտրամադիր:

Կես ժամ բոլորս շունչներս պահած սպասում էինք, թե ինչ կասի Աննան դուրս գալուց հետո: Մենք նրան առանձ-նահատուկ ձևով էինք վերաբերվում, նրա տղայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, տղայի բուժման համար ան-հրաժեշտ էր մեկնել Գերմանիա, սակայն Աննան չուներ այդ բուժման գումարը: Նա վաճառքի էր դրել իր բնակա-րանը, լավ իմանալով որ տղայի հետ փողոցում էր հայտնվելու:
Աննան տնօերնի կաբինետից դուրս եկավ դողացող ձեռքերով և արցունքներով ողողված դեմքով, ձեռքին ինչ որ թղթեր կային, մենք մտածեցիինք,որ նրան հավանաբար հեռացրել է աշխատանքից: Երբ նրան հանգստացրինք, նա ասաց, որ տնօրենը վճարել է Գերմանիայում բուժման վճարը:
Մեր բերանը զարմանքից բաց մնաց: Մենք ավելի ուշ իմացանք, որ մեր տնօրենի որդին մահացել էր քաղցկեղից և այդ ժամանակ նրա կողքին ոչ ոք չի եղել, որ նրան օգնի: Այդ օրվանից սկսած մենք պաշտում ենք մեր տնօրե-նին:
