Մենք լաց ենք լինում ամենատարբեր պատճառներով. դա կարող է լինել և ջղայնություն, և՛ ուրախություն, և՛ տխրություն։ Ոմանք լացը թուլության նշան են համարում, բայց ասում են նաև, որ համարձակ են նրանք, ովքեր չեն թաքցնում իրենց արցունքները։
Պարզենք, թե ինչ են մտածում հոգեբանները նրանց մասին, ովքեր միշտ պատրաստ են արտասվել։

1. Լացը լավ մարդ լինելու և լավ ընկեր լինելու նշան է։
2. Լացը նշանակում է, որ դուք չեք վախենում ձեր զգացմունքներից, լինի դա հարազատի կորուստ, սթրես, ջղայնություն, ատելություն, տխրություն, հորմոնալ դիսբալանս, թե տխուր երգ կամ ֆիլմ, այս բոլոր գործոններն ու պատճառները մեզ խոցելի են դարձնում և կարող են արցունքներ բերել։
Երբ դուք չեք կարողանում ձեզ զսպել, շրջապատը ոչ միայն ըմբռնումով է ձեզ վերաբերվում, այլև դա ձեզ ուժ է տալիս պայքարելու ձեր զգացմունքների հետ։
