70 օր անհետ կորած և գտնված Նիկոլայը ՌԴ-ի քաղաքացի ծնողներներից գաղտնի էր ՀՀ քաղաքացիություն ստացել․․․

Անհետ կորած համարվող և ողջ գտնված Նիկոլայ Ստեփանյանն ամիսներ առաջ ծնողներից ծածուկ վերցրել է նրանց անձնագրերը (ՌԴ քաղաքացի են), բերել Հայաստան ու հաջողացրել ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալ։ Նիկոլայի հորաքույրը` Սուսաննա Ստեփանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է` 22-ամյա տղայի երազանքը հայոց բանակում ծառայելն էր։

Մոր երազը և անտառում 70 օր թաքնված Դավիթի ցանկությունը.հնարավոր է`էլի կան ողջ մնացածներ «Կոլ-յան (հարազատներն այդպես են դիմում նրան) դպրոցը գերազանցությամբ է ավարտել, որից հետո օտար լե-զուների գծով բուհ է ընդունվել։ Այդ ընթացքում կես տարով Չինաստան է գնացել սովորելու։ Անցած տարի Կոլյան ու իր ընկերները ծրագիր էին ներկայացրել ու եկել Հայաստան` երեխաներին անվճար սովորեցնելու ռուսերեն, անգլերեն, չինարեն։ Տարերքի մեջ էր Կոլյաս»,–ասում է տիկին Սուսաննան։

Հենց Հայաստանում եղած ժամանակ էլ Կոլյան անձնագիր ստանալու քայլերն է մշակել ու հասել ուզածին։ Անձ-նագիր ստանալը ծառայության մեկնելու առաջին քայլերից մեկն է եղել, և անգամ տղայի առողջական լուրջ խն-դիրը (տեսողությունը -5 է) չի խանգարել, որ նա զորակոչվի բանակ։

Տիկին Սուսաննան ասում է` Կոլյան հազար ծանոթ է «մեջ գցել», որ իրեն բանակ տանեն։ Ծնողներին նամակ է գրել, թե վերջապես գնում է ծառայության։ Այս տարվա հուլիսի 1-ին Նիկոլայը զորակոչվել է և ծառայության ան-ցել Ջրականում (Ջաբրայիլ)։

Երբ հորաքույրը գնացել է տեսնելու Կոլյային, վերջինս պատմել է, որ ծառայությունն իր սրտով է և ամեն ինչ այնպես է, ինչպես ինքն էր ուզում։ Պատերազմի օրերին էլ հարազատներին հիշեցրել է, որ բանակն գնալն իր ընտրությունն է եղել, ուստի երբեք չի լքի իր դիրքը։70 օր անց գտնված 6 տղաները Ստեփանակերտի հիվանդա-նոցում են. լուսանկարներ

Նիկոլային և խմբի մյուս տղաներին Սիսականից հոկտեմբերի 6-ին տեղափոխել են Հադրութ, որտեղ իրավիճա-կն օրեցօր վատթարանում էր։Հոկտեմբերի 12-ին Նիկոլայը նամակ է գրում. «Ես ողջ եմ, բայց վիճակը վատ է»։ Սա Նիկոլայի վերջին նամակն է եղել, դրանից հետո նրանից շուրջ 70 օր որևէ լուր չեն ստացել։ Այդ ընթացքում տղայի ծնողները տեղափոխվել են Հայաստան ու այստեղ սպասել լուրերի։

Տղաների գտնվելուց հետո հորաքույրը խոսել է Նիկոլայի հետ, բայց վերջինս շատ բան չի պատմել, թե ինչպես է իրենց հաջողվել այդ օրերին սնվել, թշնամու ձեռքը չընկնել։ Հորաքրոջ հարցուփորձին ի պատասխան Նիկոլայն ասել է, որ ամեն ինչ նորմալ է և ամեն դժվարություն էլ մարդու համար է։

«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց «Կոլ-յաս ասում էր` ողջ ենք մնացել, քանի որ այդ օրերն ապրել ենք բոլորս մեկի, մեկը բոլորի համար սկզբունքով։ Մեր տղան պատմել է, որ նկուղում են եղել, այնքան զգույշ են եղել, որ հարկ եղած դեպքում, երբ տարածքում թշնամի է հայտնվել, նույնիսկ չեն շնչել։ Եթե չիմանաս` ինչի միջով է անցել Կոլյան, ձայնից չես էլ հասկանա` այնքան խրոխտ է խոսում»,–ասում է տիկին Սուսաննան։

Նրա խոսքով` տղաներին հաջողվել է փրկվել, երբ կիսաքանդ տներից մեկում հեռախոսի լիցքավորման սարք են գտել ու կարողացել մի քանի րոպեով հեռախոսը լիցքավորել։ Մի քանի րոպեով, քանի որ ամեն վայրկյան թշ-նամին կարող էր նկայտել իրենց։ Խմբի տղաներից մեկը` Արմանը, կարողացել է զանգել եղբորն ու իրենց տեղն ասել, որից հետո էլ խաղաղապահների շնորհիվ կայացել է նրանց որոնման և հայտնաբերման գործընթացը։

Տիկին Սուսաննան պատմում է նաև, որ 70 օրվա ընթացքում մեկ անգամ այդ տարածք են գնացել խաղաղա-պահները, բայց Նիկոլայենց խմբից երկու տղայի են գտել, այն էլ` մահացած վիճակում։ Կինն ասում է` ուզում է, որ բոլոր անհետ կորածների ընտանիքում այն ուրախությունը լինի, ինչ այս վեց տղաների։

Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ.ռազմական բժիշկը զոհվեց`2 վիրավորներին փրկելով 22-ամ-յա Նիկոլայը Ստեփանակերտի հոսպիտալում է։ Տղայի ոտքերը ցրտահարված են, փտախտ սկսելու վտանգ կա և, ցավոք, նրա ոտքերի մատները պետք է ամպուտացնեն… Տիկին Սուսաննան ասում է` էլի գոհ են։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոլային և մյուս տղաներին գտնելուց 2 օր առաջ տիկին Սուսաննայի ա-մուսնու առողջական վիճակն ծայրահեղ ծանր է եղել, և նա ասել է, որ մահանում է։ Նիկոլայի հայրը վերջինիս հորդորել է` գոնե տղայիս «հետ կուղարկես»։ Տիկին Սուսաննայի ամուսնու հուղարկավորության ժամանակ էլ իմացել են` Նիկոլային գտել են։

Ի դեպ, Նիկոլայի երազանքն է Գորիսում գտնվող պապական տունը վերանորոգելն ու այդտեղ ապրելը։ «Ձեթ էինք գտել ու բրինձ…». տղաներն Արցախի նախագահին պատմել են` ինչ են կերել 15 օր։Հիշեցնենք, որ 70 օր կապի դուրս չեկած 6 զինվորի դեկտեմբերի 20–ին ողջ էին գտել։ Նրանք են`Այվազյան Արսեն Կարենի, Սահակ-յան Դավիթ Գեղամի, Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի, Հարությունյան Արթուր Գարիկի, Արմաղանյան Արման Արշակի, Թումանյան Ռուսլան Սարգսի։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика