Շաքարն անվանում են սպիտակ մահ, այն իրավամբ համարվում է ամենավնասակար նյութերից մեկը: Երբ շաքարի մակարդակը արյան մեջ բարձրանում է, դա կարող է առաջացնել դիաբետ, խնդիրներ սիրտ-անոթային համակարգում, կարող է վատթարացնել երիկամների աշխատանքը, ու նույնիսկ ինսուլտ առաջացնել: Երբ դուք չափից շատ շաքար եք օգտագործում օրգանիզմը ազդանշաններ է ուղարկում: Դրանք դրսևորվում են հետևյալ կերպ:
Դուք մշտապես քաղցի զգացողություն ունեք Եթե դուք ուտում եք մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքներ, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարող է բարձրանալ: Դա հանգեցնում է նրան, որ օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ էներգիա և անընդհատ ուտելու ցանկություն է առաջանում, որի հետևանքով կարող է առաջանալ ոչ միայն դիաբետ, այլ նաև ճարպակալում:

Մշտական հոգնածություն եք զգում Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի առկայության դեպքում օրգանիզմը չի կարողանում ճիշտ պահպանել և մշակել գլյուկոզան: Եվ արդյունքում մշտապես առկա է հոգնածության զգացողությունը: Հաճախակի միզարձակում Եթե արյան մեջ բարձր է շաքարի պարունակությունը, երիկամները չեն կարողանում նորմալ կերպով մշակել հեղուկը, և դա իր հերթին հանգեցնում է հաճախակի միզարձակմանը:
Ինֆեկցիոն հիվանդություններ Շաքարի բարձր մակարդակը ստեղծում է բարենպաստ միջավայր սնկերի և բակտերիաների բազմացան համար: Միզուղիների ինֆեկցիաները կարող են ի հայտ գալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Չորություն բերանում Բերանում չորության և ծարավի զգացողությունը վկայում են, որ դուք մեծ քանակությամբ շաքար եք օգտագործում: Պետք է վերականգնել ջրային բալանսը, շատ հեղուկ խմել՝ հատկապես ջուր և առանց գազի: Մաշկի չորություն Մաշկի չորությունը և քորը ևս վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին:
Եթե առկա են վերոնշյալ բոլոր նշանները, և դրա հետ մեկտեղ մաշկը սկսում է քոր գալ, ապա պետք է անալիզներ հանձնել: Խնդիրներ կենտրոնացման հետ Ինչպես արդեն վերը նշվել է, շաքարի բարձր մակարդակը արյան մեջ խոչընդոտում է գլյուկոզայի թափանցումը գլխուղեղի բջիջներ: Այդ իսկ պատճառով մարդը դժվարությամբ է արագ որոշումներ կայացնում և շատ երկար է մտածում, դժվարությամբ է կենտրոնանում:
