38 տարեկան հասակում հասկացա, որ հղիացել եմ. Այդ ժամանակ երեխա ունենալը իմ պլանների մեջ չէր մտնում. Աշխատանքից
Գնացի տուն, սկսեցի մտածել…Ես 38 տարեկան էի, ամուսին և երեխաներ չունեի: Ինձ նվիրել էի ուսուցչուհու աշխատանքին, շատ
էի սիրում դպրոցն ու երեխաներին:
Ծնողներս նույն մասնագիտությամբ են աշխատել ամբողջ կյանքում:Կար մի տղամարդ, ում հետ պարբերաբար հանդիպում էինք,
սակայն ոչ մի լուրջ նպատակ չունեինք: Ամոթ է խոստովանելը, բայց նա ամուսնացած էր…Մի օր էլ պատահաբար իմանում եմ, որ
հղի եմ:

Գնացի բժիշկի, երբ իմացա, որ արդեն 4 ամիս է, ինչ այդ վիճակում եմ, շոկի մեջ էի…Բնականաբար, ընկերոջս ոչինչ չասացի, մենք
այդ պահին արդեն մի ամիս էր, ինչ դադարեցրել էինք մեր շփումը: Ես չէի պատկերացնում, ինչ եմ անելու, ինչպես եմ ապրելու:Ոչ ոք
չունեի, ծնողներս 3 տարի առաջ էին մահացել, քույր եղբայր չունեմ, իսկ ինձ մոր կարգավիճակում չէի պատկերացնում:
Դեռ մտածում էի, որ գուցե ճիշտ չէ երեխային ունենալը, սարսփելի վախենում էի ապագայիս համար։Հաջոդ օրը գնացի աշխատան-
քի: Դասի ժամանակ երեխաներն իրենց սովորականի նման էին պահում: Դասի սկզբում մեկը մյուսին նամակ էր ուղարկում, ծիծա-
ղում էին:
Դա նորություն չէր, ես նրանց միշտ հեշտությմաբ էի կարգի բերում, ուղղակի հանգիստ ասում էի,որ դասը սկսվել է, իսկ այդ օրը չդի-
մացա, սկսեցի գոռալ և լացելով դուրս վազեցի: Հասա ուսուցչանոց և սկսեցի աբողջ հոգով արտասվել:Աշխատողներից միայն մի հո-
գի կար՝ Մարինեն, ով 8 տարի առաջ էր ամուսնացել, սակայն մինչ այժմ երեխաներ չուներ:Ես նրան պատմեցի՝ ինչ է եղել, և ասացի,
որ գուցե և աբորտ անեմ, իսկ նա կլորացած աչքերով նայեց ինձ և ասաց.

-Երբեք չանես նման բան: Ես կերազեի քո փոխարեն հայտնվել:
Երեխան երկնային պարգև է: Նայիր ինձ և հասկացիր,որ դու երջանիկ մարդ ես: Հիմա որդիս 2 տարեկան է, նայում եմ նրան և գի-
տակցում, որքան սխալ էի, ամաչում եմ նույնիսկ երեխայից ազատվելու մտքերիս համար: Պետությունն ինձ օգնում է, տանը աշա-
կերտներ ունեմ, երեխայիս պատշաճ կերպով մեծացնում եմ և ամեն ինչով ապահովում:Ես հիմա իսկապես երջանիկ եմ…
