2022-ի Նոր տարուն արգելված նվերներ, որոնք դուր չեն գալիս Ջրային Վագրին․․․Մտերիմների համար նվերներ գնելը հեշտ գործ չէ:
Մինչ գլխում պտտում եք ընտրության վերաբերյալ մտքեր, մենք ներկայացնում ենք իրերի ցանկը, որոնք չի կարելի նվիրել՝ հատկա-
պես այս տարի:

Գալիք տարվա խորհրդանիշ կենդանին սիրում է շքեղություն, այնպես որ, եթե ունեք հնարավորություն, գումար մի խնայեք մտերիմ-
ներին նվեր գնելիս: Անգամ եթե համեստ նվեր ընտրեք,միևնույնն է, այն գեղեցիկ փաթեթավորեք, զարդարեք ժապավենով ու թիթեռ-
ներով:
Որպես նվեր մի դրեք տոնածառի տակ հուշանվերներ, մագնիսներ ու այլ մանրուքներ: Նաև հրաժարվեք սեփական ձեռքերով պատ-
րաստածը նվիրելուց, Վագրը նման բան չի սիրում: Գեղեցիկ չէ, երբ նվիրում են անձնական հիգիենայի հետ կապված միջոցներ. շամ-
պուն, լոգանքի գել, օճառ: Թեպետ սա տարածված նվեր է, բայց թողեք մի ուրիշ առիթի համար:Ոչ ցանկալի նվերների շարքին է դաս-
վում նաև օծանելիքը:

Շատ վատ նշան է Ամանորին հայելիներ ու մոմեր նվիրելը: Պատճառն այն է, որ այս առարկաներն օժտված են առանձնահատուկ է-
ներգետիկայով ու վաղ ժամանակներից դրանք զգուշությամբ են օգտագործել:
Մի նվիրեք ձեր հարազատներին նաև սիրբիչ,հողաթափեր ու գուլպաներ:Ի դեպ, շատերը համոզված են,որ Ամանորին նվիրած գուլ-
պան կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ: Այնպես որ եթե նման նվեր եք ստացել, լավ կլինի որքան հնարավոր է արագ
ազատվել դրանից:Ահա մի քանի մտահղացում, որոնք կհեշտացնեն նվեր ընտրելու դժվարին գործը.

- թանկարժեք զարդեր
- փափուկ նվերներ՝ խաղալիք, բարձ, գիշերազգեստ, ծածկոց:
