12 տարի համատեղ ապրելուց հետո, մի օր կինս ինձ խնդրեց, որ ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի․ Այն, ինչ եղավ հետ․․․Իրադարձությունների նման զարգացման ես ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ

12 տարի համատեղ ապրելուց հետո, մի օր կինս ինձ խնդրեց, որ ուրիշ կնոջ հրավիրեմ ընթրիքի․ Այն, ինչ եղավ հետ․․․Իրադարձութ
յունների նման զարգացման ես ՀԱՍՏԱՏ ՉԷԻ ՍՊԱՍՈՒՄ։Ես սիրում եմ քեզ, բայց գիտեմ, որ ուրիշ կին էլ է սիրում քեզ և կուզի քեզ
հետ ժամանակ անցկացնել-ասաց ինձ կինս:Մյուս կինը, որին կինս խնդրում էր ուշադրություն դարձնել, իմ մայրն էր։Նա այրի էր ար-
դեն 19 տարի :

Բայց քանի որ իմ աշխատանքն ու երեք երեխաները ինձանից պահանջում էին իմ բոլոր ուժերը, ես կարող էի գնալ նրան տեսության
միայն պատահական օրերի։Այդ երեկո ես զանգահարեցի նրան ու հրավիրեցի ճաշի և կինոյի:Ուրբաթ օրը ես գնացվի նրա ետևից:

-Ես ընկերներիս ասացի, որ տղաս այսօր երեկոյան ռեստորանում ինձ հետ է լինելու և նրանք մնացին խորը տպավորության տակ,
— ասաց նա ՝ նստելով մեքենան ։Մենք գնացինք ռեստորան: Թեև այն շքեղ չէր, բայց շատ գեղեցիկ և հարմարավետ էր:

Մայրս վերցրեց իմ ձեռքը և քայլում էր այնպես, կարծես առաջին տիկինը լիներ:Երբ մենք նստեցինք սեղանի շուրջ, ես ստիպված էի
ինքս կարդալ մենյուն: Մորս աչքերն այդ ժամանակ կարող էին տարբերակել միայն խոշոր տառատեսակները։Կեսը կարդալուց հետո
ես աչքերս բարձրացրեցի և տեսա, որ մայրս նայում էր ինձ և նոստալգիկ ժպիտը խաղում էր նրա շուրթերին ։

— Նախկինում, երբ դու փոքր էիր, ամբողջ ճաշացանկը ես էի կարդում, — ասաց նա:

-Նշանակում է, որ եկել է ժամանակը, երբ պետք է վճարել ծառայության համար,-պատասխանեցի ես:Ընթրիքի ընթացքում մենք շատ
լավ զրույց ունեցանք։ Կարծես թե ոչ մի հատուկ բան չկար: Մենք պարզապես կիսվում էինք մեր կյանքի վերջին իրադարձություննե-
րով: Բայց մենք այնքան խորացանք, որ ուշացանք կինոյից։ Երբ նրան տուն բերեցի տուն, նա ասաց.

<< Ես մի անգամ ևս քեզ հետ ռեստորան կգնամ:

Միայն այս անգամ ես եմ հրավիրում քեզ;։Ես համաձայնեցի։

-Ինչպես անցավ ձեր երեկոն, — կինս հարցրեց, երբ տուն եկա։

— Շատ լավ։ Շատ ավելի լավ, քան ես պատկերացնում էի, — պատասխանեցի ես ։Մի քանի օր անց մայրս մահացավ ինֆարկտից։Դա
տեղի է ունեցել այնքան հանկարծակի, որ ես ոչ մի հնարավորություն չունեի ինչ-որ բան անել նրա համար:Մի քանի օր անց ես ստա-
ցա վճարման անդորրագիր այն ռեստորանից, որտեղ մորս հետ ընթրել էինք ։

Անդորրագրին կցված էր գրություն:;Ես նախապես վճարել եմ մեր երկրորդ ընթրիքի հաշիվը։ Ճիշտ է, ես վստահ չեմ, որ կկարողա-
նամ ընթրել քեզ հետ ։ Բայց, այնուամենայնիվ, ես վճարել եմ երկու մարդու համար: Քո և քո կնոջ համար:Դժվար թե ես երբևէ կարո-
ղանամ բացատրել քեզ, թե ինչ էր նշանակում ինձ համար այն ընթրիքը , որին դու ինձ հրավիրել էիր: Որդիս, ես քեզ սիրում եմ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика