Օրեր առաջ խանութում մի միջադեպի ականատես եղա․․․8-ամյա աղջիկս տեսավ, թե ինչպես է մի կին խանութից ապրանք գողանում

Վերջերս խանութում մի միջադեպի ականատես եղա․․․8-ամյա աղջիկս տեսավ, թե ինչպես է մի կին խանութից ապրանք գողանում։
Ես 8-ամյա դստերս հետ միասին կագնած էի խանութում՝ հերթի մեջ, երբ նա ձեռքով ինձ կանչեց ու ասաց ականջիս․

-Մայրիկ, այն կինը պայուսակի մեջ ինչ-որ բաներ է դնում։

Եվ իսկապես, մի կին շատ աննկատ գողություն էր անում։ Մի պահ ուզում էի կանչել խանութի աշխատակիցներին, բայց հետո նայե-
ցի նրա սայլակին ու տեսա, որ մեջը կար ընդամենը մի քանի հատ մանկական տակդիր, հաց ու թթվասեր։ Իսկ աղջիկս ուշադիր նա-
յում էր ինձ, որ հասկանար, թե ինչ պիտի անեմ․

-Մամ, ոչ մեկին չես ասելու՞ նրա մասին։

-Չէ, սպասիր։

Երբ դուրս եկանք խանութից, սպասեցի այդ կնոջը։ Ես մոտեցա նրան․

-Աղջիկս տեսել է, թե ինչպես եք ձեր պայուսակի մեջ գողացված ապրանք դնում։

Նա սարսափած նայեց ինձ, հետո սկսեց արտասվել։

-Միայնակ եմ մեծացնում փոքր երեխայիս․․․ Աշխատում եմ, բայց էլի չի հերիքում․․․ Հույս ունեմ, ոչ մեկին չեք ասել․․․-պատասխանեց
նա՝ արցունքներն աչքերին։

Ցավոք, չունեմ այնքան հնարավորություն, որ օգնեմ նրան։ Միակ բանը, որ կարող էի անել նրա համար, չխանգարելն էր։ Ես բացատ-
րեցի դստերս, որ գողությունը ամենամեծ մեղքերից մեկն է, սակայն կյանքում այնքան շատ խավար ու տհաճ երևույթ կա, որ մենք
երբեք չենք իմանա, թե ինչ է կատարվում դիմացինի տանը։ Այնպես որ երբեմն լռելը լավագույն որոշումն է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика