Վերջերս սկեսուրիս խորհրդով պшտրшստեցի սպիտшկեցնող միջոց․ ուզում եմ ձեզ հետ կիսվել шյս հրшշшլի հնшրքով

Այսպիսի արդյունք չեմ ստացել որ մի թանկարժեք միջոցից։ Բոլոր սպիտակ իրերի, խոհանոցային սրբիչների, վարագույրերի լաքաներն անհետացել են, իսկ գույնը դարձել է անհավանական գեղեցիկ ու թարմ, կարծես նոր է բերված խանութից։

Պատրաստման եղանակը պրիմիտիվ է, բաղադրիչները նույնպես։

Խոհանոցային սրբիչները և նմանատիպ այլ իրերը, որոնց վրա հաճախ են լինում յուղոտ բծեր, կարող են անթերի մաքրվել հետևյալ եղանակով։ 2ճ․գ․ մանանեխի փոշին լուծել 1լ տաք ջրի մեջ և թրմել։ Քամել, որ փոշու հատիկներ չմնան, անհրաժեշտ քանակությամբ ջուր ավելացնել և ամբողջ գիշեր սրբիչները թողնել մեջը։

Դրանից հետո լվանալ սովորական ռեժիմով։Սրբիչները կսպիտակեն և կախտահանվեն, իսկ նկարը ավելի վառ գույն կստանա։

Սպիտակ իրերը դեղնում են հնությունից կամ շատ լվանալուց։ Խորհուրդ, թե ինչպես սպիտակեցնել հնացած սպիտակ իրերը․ պարզապես լվացքի փոշու հետ միասին ավելացրեք անուշադրի սպիրտ։

Նույնիսկ ամենահին իրերը մի քանի նմանատիպ պրոցեդուրայից հետո «կերիտասարդանան»։

Մետաքսե և բրդե իրերը թրջեք այսպիսի լուծույթի մեջ․ 10լ ջրին ավելացրեք 50գ լվացքի փոշի, 6ճ․գ․ աղ, 1ճ․գ․ անուշադրի սպիրտ և 1ճ․գ․ ջրածնի պերօքսիդ։ Հագուստը թողեք մեջը 5 ժամ, իսկ դրանից հետո լվացեք լվացքի մեքենայի համապատասխան ռեժիմով։

Գուլպաները կարող եք թրջել գոլ ջրի մեջ՝ ավելացնելով 2ճ․գ․ բորաթթու։ Ի դեպ, սա հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է սնկային հիվանդությունների դեմ։ Այս կերպ կարող եք սպիտակեցնել նաև մայկաները։ Լուծույթից հանելուց հետո լվացեք լվացքի մեքենայով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика