Վերջերս մեր տուն վարպետ էի կանչել՝ մի քանի աշխատանք կատարելու համար․․․ Անհաջող օրվանից հետո նրան տուն տարա

Վերջերս մեր տուն վարպետ էի կանչել՝ մի քանի աշխատանք կատարելու համար․․․Անհաջող օրվանից հետո նրան տուն տարա։ Տա-
րիներ առաջ մեր տուն մի վարպետի էի կանչել, մեծ աշխատանք պիտի անեինք միասին։ Մեր բակում հին տուն կա, որոշել էի վերակ
անգնել կառույցը։ Հենց սկզբից նրա օրը անհաջող էր սկսվել։ Մեր տուն գալու ճանապարհին փչացել էր մեքենան, դրա պատճառով
ուշացել էր, քանի որ տարել էր արհեստանոց և հետո ավտոբուսով եկել։

Հետո գործի ընթացքում դադարեց նորմալ աշխատել նրա էլեկտրական սղոցը։Մի խոսքով,մի անհաջողությունը մյուսի հետևից։ Տես-
նում էի, որ նա թևաթափ է եղել,ու ցերեկն առաջարկեցի տանել տուն, որ կարողանա լուծել խնդիրները և հաջորդ օրը հանգիստ գալ
գործի։Մինչ մենք գնում էինք մեքենայով, նա ոչ մի բառ չասաց։Հետո հասանք նրանց տան մոտ․ վարետն ինձ առաջարկեց ծանոթա-
նալ իր ընտանիքի հետ՝ երկու երեխաների ու կնոջ։

Մտանք նրանց բակը ու նոր ծանոթս մի քանի վայրկյանով կանգ առավ մի ծառի մոտ․ նա ինչ-որ բառեր շշնջաց և միայն հետո մոտե-
ցավ տան դռանն ու բացեց այն։ Այդ պահին նկատեցի, որ նրա դեմքը բաեացիորեն վերափոխվեց․ դարձավ լուսավոր, ժպիտ ի հայտ
եկավ։ Նա ուրախ համբուրեց երեխաներին, կնոջը։ Ընթրիքից հետո նա դուրս եկավ, որ ինձ ճանապարհի մինչ մեքենան։ Երբ անց-
նում էինք ծառի կողքով, հետաքրքրասիրությունս չկարողացա զսպել։ Հարցրեցի, թե նա ինչ էր անում մինչ տուն գնալը։

-Սա ես անվանում եմ իմ խնդիրների ծառը, -ծիծաղելով ասաց վարպետը,-աշխատանքի համար չանհանգստանալ չեմ կարող, բայց
դա կապ չունի կնոջս ու երեխաներիս հետ։ Ես խնդիրներս ամեն երեկո կախում եմ ծառին, իսկ առավոտյան վերցնում։ Գուցե ծիծա-
ղելի հնչի, բայց երբ առավոտյան խնդիրներս հետ եմ վերցնում,զգալիորեն քչացած են լինում, համոզված եմ, որ երեկոյան ավելի շատ
էի թողել․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика