Սեպտեմբերի 6-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ այսօր բոլոր աստղերը Ձեր կողմից են․․․
Խոյ:
Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող
գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում
և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ
դնել շատ լուրջ կոնֆլիկտի:Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին:Օրվա երկրորդ կեսին հնարավորէ ինքնազգա-
ցողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից
Ցուլ:
Մեծ հաջողություններ չարժե ակնկալել, իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են: Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լու-
ծել:Այսօր պետք ե զինվել համբերությամբ և լինել ուշադիր, հատկապես եթե գործ ունեք զգայուն,խոցելի, էմոցիոնալ մարդկանց հետ:
Նոր ծանոթություններ հաստատելու հարցում չարժե շտապել:Բոլոր նրանք , ովքեր այսօր լավ տպավորություն կթողնեն, իրականում
մյուսներից տարբերվում են միայն իրենց վատ խառնվածքով: Օրվա ընթացքում զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս:
Տարբեր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:
Երկվորյակ:
Սպասվում է օրվա լավ սկիզբ: Անգամ մանրուքները ուրախություն կպարգևեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ
խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ
կհարցնեք այն մարդուց,ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Երկվորյակներ
ծրագրած գնումները կհետաձգեն :Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Երկվորյակներին խորհուրդ է տրվում մասնակ-
ցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է:
Խեցգետին:
Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Ստեղծագործական ներուժը բարձր
է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները:Օրը կանցնի հան-
գիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բո-
լորի հետ : Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Առյուծ:
Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել:Հնարավոր է պարզվի, որ տարաձայնութ-
յունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար, իսկ օտրերկրացիների
հետ հանդիպումները հեռանկարային կլինեն:Անձնական կյանքում նախընտրում եք թեթև ֆլիրտ և ոչ մեկի համար գլուխ չեք կորց-
նում: Լուրջ հարաբերություններ սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ ,իսկ արդեն կայացած զույգերին աստղերը հաջող օր
են կանխատեսում:
Կույս:
Օրվա առաջին կեսը լարված կանցնի: Հնարավոր են տհաճ խոսակցություններ, վեճեր: Հարաբերություններ պարզելու համար շատ
ժամանակ ու ամուր նյարդեր կպահանջվեն: Նրանք, ում վստահել և ձեր համա խոհն եք համարել, այսօր կփո խեն իրենց վերաբեր-
մունքը, դավեր կնյութեն, թիկունքից հարված կհասցնեն:Օրվա երկրորդ կեսն առավել հանգիստ կանցնի: Կարող եք լավ ժամանակ
անցկացնել սիրելիի հետ: Զերծ մնացեք ֆինանսական հարցեր քննարկելուց, քանզի դրանք կարող են լուրջ տարաձայնությունների
պատճառ դառնալ:
Կշեռք:
Մի կողմ թողեք բոլոր տագնապները և գործի անցեք: Զերծ մնացեք անիմաստ անհանգստությունից, մռայլ մտքերից և բարձր պա-
հեք տրամադրությունը: Որքան շատ է զբաղվածությունը, այնքան հեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Այսօր չեք
ծուլանա,ստացված արդյունքները կգոհացնեն, աշխատանքի դիմաց կպարգևատրվեք:Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, ո-
րոնք այնքան էլ հաճելի չեն լինի: Ստիպված կլինեք շփվել մարդկանց հետ, ում ժամանակին նեղացրել եք, և մեղքի զգացումը հան-
գիստ չի տա ձեզ: Հնարավոր է գումարային շահույթ:
Կարիճ:
Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչ-
ընդոտները:Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն:Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Անձ-
նական հարաբերություններն անսպասելի զարգ ացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկ այացուցիչներ
կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:
Աղեղնավոր:
Առավոտյան կարևոր գործեր մի ձեռնարկեք: Այս ժամանակահատվածն այնքան էլ նպատակահարմար չէ լուրջ որոշումներ կայացնե-
լու համար: Վրիպումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Անհանգստությունը շատ է, սկսած գործերը ժամանա-
կին ավարտին հասցնել չի հաջողվի: Կեսօրին իրավիճակը կփոխվի և կկարողանաք գործի անցնել:Երեկոն հարմար է ոչ պաշտոնա-
կան հանդիպումների, սիրային ժամադրությունների, ընտանեկան միջոցառումների համար: Հյուրեր կընդունեք,հնարավոր են հաճե-
լի անակնկալներ, նվերներ: Հանգամանքները լավ կդասավորվեն և ֆինանսական վիճակը կփոխվի դեպի լավը:
Այծեղջյուր:
Այսօր անսովոր քայլերի կդիմեք, օրիգինալ լուծումներ կգտնեք, ինչը կզարմացնի ոչ միայն շարջապատի մարդկանց, այլ նաև ձեզ: Հը-
նարավոր են որոշ իրադարձություններ, որոնք հիմնովին կփոխեն ձեր կյանքը,եթե իհարկե ինքներդ հանգամանքներին դեմ դուրս
չգաք:Ղեկավարությոան հետ հնարավոր են տարաձայնություններ,լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, սակայն հարաբերություններում
որոշակի լարվածություն կզգացվի:Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Սննդային թունավորման վտանգը մեծ է: Հրաշալի
օր է վնասակար սովորություններից հրաժարվելու, առողջ ապրելակերպի անցնելու համար:
Ջրհոս:
Աստղերը կանխատեսում են թեթև և հաճելի օրվա սկիզբ: Ինքնավստահ եք, հավատում եք, որ հեշտությամբ կարող եք ցանկացած
նպատակի հասնել:Սակայն այսօր հիասթափություններն անխուսափելի են: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, ֆի-
նանսական խնդիրներ կծագեն:Երեկոյան գործնական ակտիվություն կնկատվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կաշխատեն ոչ թե
հարկադրաբար, այլ սեփական նախաձեռնությամբ:Հարազատների հետ վեճերից խուսափել չի ստացվի,սակայն ձեզ կհաջողվի հաշ-
տության եզրեր գտնել: Երեխաների հետ լեզու գտնելու հարցում ևս մեծ ջանքեր կպահանջվեն:
Ձկներ:
Փորձեք կենտրոնանալ: Այսօր լուրջ մոտեցում ցուցաբերեք անգամ մանրուքներին: Այն գործերը, որոնք նախկինում հեշտ են տրվել,
այսօր շատ ջանքեր ու ժամանակ կպահանջեն: Այսօր չափազանց դյուրագրգիռ եք, ինչի արդյունքում հնարավոր է թշնամիներ ձեռք
բերեք:Երեկոյան փորձեք թուլանալ: Այդ հարցում կօգնեն ընկերներն ու մտերիմները:Նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանց-
նացնեք: Սիրելի մարդկանց ուշադրությունն ու հոգատարությունը հաճելի պահեր կպարգևեն:Ժամադրության հրավեր կստանաք, և
այն ընդունելու դեպքում՝ չեք զղջա:
