Պшտկերшցնու՞մ եք, шվելը կօգնի шզшտվել шնհшջողությունից․․․ шհш թե ինչպես տնից դուրս шվլել չшրիքն ու տհшճությունները

Նախկինում ավելներն ունեին առանձնահատուկ, սակրալ նշանակություն։ Դրանց օգնությամբ դուրս էին հանում չարիքը, ազատվում տհաճությունից, աղքատությունից։Ինչպես տնից դուրս ավլել բացասականը, հիվանդությունները և վատ էներգիան

Ավլեք ամբողջ տունը և աղբը հավաքեք տան մուտքի մոտ։ Շեմը համարվում է երկու աշխարհների միջև սահման։ Հավաքեք աղբը ու տոպրակը վերցնելով՝ դուրս եկեք տնից ու այն գցեք։ Տուն մտնելիս հետ մի նայեք։

Ինչպես էին նախկինում ավելով գողանում հաջողություն

Հին ժամանակներում գոյություն ուներ ծիսակարգ, որը թույլ էր տալիս ավելի հարուստներից և հաջողակ մարդ-կանցից գողանալ հաջողությունը։ Դրա համար վերցնում էին ավելը, գնում ավելի հարուստ մարդու տան մոտ և սկսում ավլել՝ հատուկ խոսքեր արտասանելով։ Հավաքված հողը տանում էին տուն և այն լցնում տան աղբար-կղի մեջ։ Առավոտյան այն լցնում էին աղբը։ Բայց չենք կարծում, որ դա գործող մեթոդ է։

Ահա թե որ օրերին է կարելի ավլել՝ գումար ու հաջողություն տուն բերելու համար

Եթե ուզում եք ոչ միայն մաքրել տունը, այլև գումար ներքաշել, ուրեմն ժողովրդական իմաստությունը խորհուրդ է տալիս հետևել այս կանոններին։

Երկուշաբթի չի կարելի ավլել, կարող եք գումար կորցնել։

Երեքշաբթի ավլել կարելի է, կարող եք գումար գտնել։ Այդ օրը մաքրության շնորհիվ կարող եք գտնել վաղուց թաքցրած գումար։

Չորեքշաբթի օրը բոլոր գործերը կհաջողվեն։ Եթե այդ օրը ավլեք հատակը, կարող եք դեպի ձեզ ձգել ֆինանսական հաջողություն։

Հինգշաբթի օրը դուրս են ավլում գումարի պակասը։ Դրա համար բացում են բոլոր պատուհանները, որ փոշին, կորուստների էներգիան և աղքատությունը տնից դուրս գա։

Ուրբաթ ավլել պետք չէ, կարող եք գումար կորցնել։

Շաբաթ օրը ավելով աշխատելը՝ գումար ձգելու նշան է։

Կիրակի օրը խուսափեք ավլելուց։ Այդ օրը նախատեսված չէ մաքրություն անելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика