Չեղյալ է հայտարարվել Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ․․․Ի՞նչն է եղել պատճառը

Չեղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Չեղարկվել է նաև վարչապետի արարողակարգի բաժ-նի պետ Էդուարդ Հարությունյանի՝ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը, Ռուսաստանի Դաշնություն (Մոս-կվա) գործուղվելու որոշումը: Հիշեցնենք՝ նա Մոսկվա էր մեկնում Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը լրատ-վամիջոցներին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստը որոշվել է անցկացնել հե-ռավար՝ տեսակապով, ինչի համար էլ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը,այլ նաև ԵՏՄ անդամ պետությունների վարչա-պետները չեն մեկնի Մոսկվա:

Մանե Գևորգյանն ասաց, որ արարողակարգի բաժնի պետն այս նպատակով էր գործուղվելու Մոսկվա, բայց քա-նի որ նիստը հեռավար է լինելու,նրա գործուղումը ևս չեղարկվել է:Եվրասիական տնտեսական միության միջկա-ռավարական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика