Ուսուցչուհին պատահմամբ գրատախտակին սխալ գրեց, իսկ երբ աշակերտները ծաղրեցին, կարևոր մի բան ասաց․․․

Ուսուցչուհին պատահմամբ գրատախտակին սխալ գրեց, իսկ երբ աշակերտները ծաղրեցին, կարևոր մի բան ասաց․․․Մի օր դպրո-
ցում ուսուցչուհին գրատախտակին վարժությունների ցանկ գրեց․

9×1 = 7

9×2 = 18

9×3 = 27

9×4 = 36

9×5 = 45

9×6 = 54

9×7 = 63

9×8 = 72

9×9 = 81

9×10 = 90

Երբ նա պտտվեց ու նայեց երեխաներին, տեսավ, որ բոլորը ծիծաղում են՝ առաջին վարժության մեջ սխալ թույլ տալու պատճառով։
Իսկ հետո ուսուցչուհին դիմեց աշակերտներին՝ ասելով հետևյալը․

-Ես առաջին վարժությունը սխալ եմ գրել, քանի որ ուզում էի, որ դուք կարևոր մի բան հասկանաք։ Այս դասը ցույց է տալիս, թե ինչ-
պես է աշխարհը վերաբերվելու ձեզ։

Ինչպես տեսնում եք, ես 9 վարժություն ճիշտ եմ դրել, սակայն ձեզանից ոչ ոք չշնորհավորեց կամ չգովեց ինձ, սակայն դուք բոլորդ ծի-
ծաղեցիք ու ծաղրեցիք ինձ՝ ընդամենը մի սխալ վարժության պատճառով։Ասածից իմաստը հետևյալն է․

Աշխարհը երբեք չի գնահատում բարի գործերը, որոնք անում եք միլիոնավոր անգամներ, սակայն քննադատում է սխալը, որը գոր-
ծում եք թեկուզ 1 անգամ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика