Որտեղից է ձմռանը տան տարբեր վայրերում փոշի կուտակվում․․․Ահա դրա հիմնական աղբյուրները։Արդյո՞ք երբևէ մատծել եք, թե
որտեղից է տանը այդքան շատ փոշի հավաքվում, ու հատկապես այն դեպքում, երբ կանոնավոր կերպով տանը մաքրություն եք ա-
նում: Տաք եղանակին, երբ պատուհանները միշտ բաց են լինում, դեռ հասկանալի է: Իսկ ահա ձմռանը պատուհանները բացում ենք
շատ կարճ ժամանակով՝ միայն օդափոխելու համար, բայց միևնույնն է, տանն ամենուր փոշի է կուտակվում:

Պարզվում է՝ դա ունի մի քանի պատճառ:
1․ Բույսեր
Սենյակային բույսերը բարենպաստ են ազդում բնակարանի օդի վրա, մաքրում են ու լցնում թթվածնով: Սակայն հենց դրանք էլ դառ-
նում են փոշու առաջացման պատճառ: Բանն այն է, որ ծաղիկները տարածում են մանր փոշի, որը միանում է այլ մասնիկների հետ և
կուտակվում մակերեսների վրա:Խոնավ մաքրություն անելիս մի մոռացեք նաև ծաղիկների տերևների մասին:
2․ Փափուկ կահույք

Հավանաբար փափուկ կահույքը մաքրում եք միայն այն ժամանակ, երբ դրա վրա ինչ-որ բան է թափվում: Լավագույն դեպքում անց-
նում եք փոշեկուլով: Բայց դա էլ քիչ է: Պետք է պարբերաբար իրականացնել բազմոցի, բազկաթոռների և աթոռների լիարժեք մաք-
րում:
2․ Գորգեր

Նախկինում գորգերը համարվում էին ճոխություն. դրանք փռում էին բոլոր սենյակների հատակներին և կախում պատերին: Հիմա
նման դեկորից շատերն են հրաժարվում, քանի որ գիտեն, որ այն մեծ քանակությամբ փոշի է կլանում:Եթե սիրում եք գորգեր, ուրեմն
հաճախակի լվացեք դրանք, մաքրեք փոշեկուլով և թափ տվեք:
3․ Փափուկ խաղալիքներ

Ամեն նոր փափուկ խաղալիքն իրենից ներկայացնում է օդը աղտոտող փոշու աղբյուր: Խաղալիքները պետք է հաճախակի լվանալ:
4․ Անկողին

Անձնական հիգիենայի կանոններին համաձայն, անկողնային պարագաները պետք է լվանալ շաբաթական 1 անգամ, բացի այդ, կա-
րևոր է առավոտյան արթանանալուց հետո օդափոխել այն 15 րոպե և միայն հետո հավաքել: Այդպես կկանխարգելեք փոշու կուտա-
կումը և տարածումը:
