Նոյեմբերի 19-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ հարմար օր է ռոմանտիկ ժամադրության և սիրո խոստովանության համար․․․

Նոյեմբերի 19-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ հարմար օր է ռոմանտիկ ժամադրության և սիրո խոստովանության համար․․․

Խոյ.

Այսօր փորձեք վանել ձեզանից կասկածները և վստահեք ձեր նախազգացողությանը,այն հուսախաբ չի անի:Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրա վիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա,կամ էլ հետևել բոլոր ավան դույթներին:Ցանկալի կլինի օրը նվիրել նախկինում ծագած տարաձայնությունները հարթելուն:Հնարավոր է լուրջ արդյունքների հասնել միայն այն դեպ քում, եթե կարողանաք սթափ գնահատականներ տալ և այդ տարաձայնություններում գտնեք ձեր չափաբաժինը:  Սակայն նաև պետք է պատրաստ լինեք անսպա սելի շրջադարձերի և զերծ մնաք ինքնախարազանումից:

Ցուլ.

Այսօր դուք ստիպված եք պայքարել ինքներդ ձեզ հետ. չափից ավելի շատ է հպանցիկ ցանկություններին տրվելու և պարտավորություններն ու տված խոստ ումները  մոռանալու գայթակղությունը: Կամք դրսևորեք. տրվելով գայթակղությանը, դուք բացում եք դուռը` անհաջողությունների շարանի առջև: Դրա հետ մեկտեղ, սա նաև այն օրերից է, երբ ցանկացած պայքար հրապուրիչ է, և որքան ավելի ակտիվ են հակառակորդները, այնքան ավելի հետաքրքիր է նրանց դիմ ադրելը:Զիջողականությունն է այսօր շրջապատի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձեր գրավականը: Երեկոն նախընտրելի է անցնկաց նել ընտանիքի հետ:

Երկվորյակներ.

Սա ստեղծագործական որոնումների, անսովոր գործողությունների օր է:Դուք ոչ ստանդարտ որոշումներ եք կայացնում, սակայն միայն այն դեպքում, երբ դա անվտանգ է,և ձեր նախազգացումը ձեզ չի խաբում:Դուք էմոցիոնալ վերելքի մեջ եք,ինչը ձեզ օգնում է հաղթահարել օրվա բոլոր դժվարությունները: Այսօր դուք թե’ աշխատում, և թե’ պարապության եք մատնվում նույն ներշնչանքով, և երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կընկերակցեն ձեզ: Բոլոր ձեր խոհարարական նորամուծությունները մեծ ոգևորություն կառաջացնեն ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ` հյուրերի մոտ:

Խեցգետին.

Բարդ օր է սպասվում, քանի որ ստիպված կլինեք հաղթահարել ներքին կոնֆլիկտները` ժամանակն է կարգի բերել մտքերն ու ցանկությունները: Ընդհա նուր առմամբ, օրը հարմար է ժամանակին կիսատ թողած գործերն ավարտին հասցնելու համար: Գործնական բանակցություններում լուրջ առաջընթաց կնկատ վի:Իսկ ահա անձնական շփումներում խնդիրներ կունենաք, քանի որ անգամ ձեզ համար  թանկ մարդկանց միջավայրը ձեզ հոգնեցնում է: Մի փնտրեք այս երևույթի հոգեբանական ենթատեքստ կամ այլ խորքային պատճառներ` դուք ուղղակի հոգնել եք և աշխատեք մի ինչ-որ ժամանակ միայնության մեջ լինել:

Առյուծ.

Ամորֆ և հանդարտ օր է,երբ առանձնապես էական իրադարձություններ տեղի չեն ունենում,սակայն նաև ստիպված չեք լինում ցնցումային իրավիճակներում հայտնվել:Առաջին հայացքից անհետաքրքիր օր է, բայց ինչպես ասում են« նման պահերին է, որ դուք վերջապես կարող եք ինքներդ ձեզ հետ մնալ` վեր լուծել նախկինում արվածը, ձեռք բերվածն ու բացթողումները,գնահատել ու հետևություններ անել:Եթե այս ամենը երեկոյան սկսի ձեզ հոգնեցնել, ապա լավագույնհամեմատաբար դատարկ փողոցներով թափառելն է` մնալով ձեր մտքերի հետ:

Կույս.

Հարմար օր է նոր հարաբերություններ սկսելու համար` ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բնույթի:Այսօր ձեզ խաբելն անհնար է, քանի որ ցան կացած ձեզ հասնող տեղեկություն դուք մանրազնին ստուգում եք և ճիշտ եք անում, քանի որ դրանցից, ինչպես հետագան ցույց կտա, շատ բան է կախված լինելու:Դուք հակված եք ձեզ ոչ բնորոշ գործողությունների,փորձարկումներ անելու, ռիսկի գնալու:Եթե այսօր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դրվի, կարող եք միանգամայն վստահ լինել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել:

Կշեռք.

Թեթև, անբռնազբոսիկ օր է, երբ դուք չունեք էլ լավ գաղափարներ, սակայն հեշտությամբ յուրացնում եք ուրիշներինը (իհարկե եթե դրանք արժանի են ուշադրության) և իրականացնում դրանք լավագույն ձևով:Բոլոր խնդրները չէ, որ հնարավոր է լինում լուծել, սակայն պարզ քննարկումներն էլ օգտա կար են լինում: Ձեզ հաջողվում է ոչ միայն հաղթահարել սեփական թուլությունները, այլև` օգնել դիմացիններին այդ բարդ գործում:Կարելի է օծանե լիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի:

Կարիճ.

Այսօր ձեր թափած մեծ ջանքերի գնով կյանքը վերջապես նվերներ կմատուցի, որոնք ընդունելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ այդ նվերները ձեզա նում երկակի զգացումներ են առաջացնում: Օրվա ընթացքում կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը, համոզված եղեք` նախազգացումը ձեզ չի խաբի:Եթե կարողանաք համեմատաբար զուսպ և հավասարակշռված պահվածք որդեգրել, ապա կխուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են բարդացնել ձեր հետագա հարաբերությունները:Անկախ ամեն ինչից, աշխատեք անկեղծ լինել ձեր զգացմունքներն արտահայտելիս և դիմացինները դա կգնահատեն ըստ արժան վույն:

Աղեղնավոր.

Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես առաջին հայացքից է թվում,սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրու թյունները: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնել ձեր կողքին:Հնարավոր են նոր ծանոթություններ, ասկայն հիշեք, որ դուք այսօր շատ զգացմունքային եք և սուր եք ընկալում այն ամենն, ինչն ուրիշներին կարող է և անտարբեր թողնել:

Այծեղջյուր.

Օրվա ընթացքում ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում. Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կինգործընկերների հետ,իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում: Կարևոր հանդիպման գնալիս, հիշեք, որ հատկապես այսօր ձեզ մասին դատելու են, սակայն խուսափեք չափից ավելի արտառոց տեսքից, նախապատվությունը տվեք փորձված մոդելներին:Շատ հարմար օր է ռոմանտիկ ժամադրության և սիրո խոստովանության համար:

Ջրհոս.

Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդիրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը:Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայ քը, դուք անվերջ զգում եք,որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա:Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա: Միգուցե սա հենց’ այն օրն է, երբ դուք կգտնեք ձեր ընտրյալին:

Ձկներ.

Բարենպաստ օր է գործնական հանդիպումների, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերելու, լուրջ ֆինանսական գործարքներ կնքելու համար: Այսօր կարելի է բարդ գործեր ձեռնարկել, դժվար լուծելի նախագծեր իրականացնել ` չվախենալով անհաջողության մատնվելուց: Դուք հնարավորություն ունեք նոր ներդրողներ, ազդեցիկ հովանավորներ գտնել, և դրանում մեծապես ձեզ կօգնեն ձեր նոր գաղափարները, որոնց հետ չհամաձայնվել, ուղղակի, անհնար է: Փոքր ինչ ավելի բարդ կզարգանան անձնական հարաբերությունները, հատկապես` հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика