Մտածում էի, որ որդիս կլսի ինձ ու կնոջը տանից դուրս կհանի, բայց․․․Ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ։Վերջին 1 տարվա ընթացքում միայն մի բանի մասին էի երազում. որ որդիս իմ տնից վռնդի կնոջը, ու մենք հանգիստ ապրենք:Նախ կրճատ պատմեմ իմ մասին.
ես կորցրել եմ ամուսնուս, երբ որդիս դեռ 7 տար եկան էր:Այդ ժամանակ վանից մենք երկուսով ենք մնա-ցել մեր 3-սենյականոց բնա կարանում: Վերջին տարիների ընթացքում որդիս իր հալալ քրիտինքով աշխ ատել ու վերանորոգել է այն: Թվում էր, որ ամեն ինչ հրա շալի է, մինչև որ ՆԱ չհայտնվեց մեր կյանքում:

Որդիս լավ խելոք տղա է եղել. միշտ լսում էր ինձ, գերազանց սովորում, հաճախում տարբեր խմբակներ, սպրոտով զբաղվում: Ստա-ցել է մի քանի տասնյակ մեդալներ, մրցականեր ու պատվոգրեր: Հետո սովորեց հալասարանում, ավարտեց, բանկում աշխատանքի տեղավորվեց, որտեղ էլ ծանոթացավ այն պահին դեռ ապագա կնոջ հետ:
Ես հենց տեսա այդ անամոթին, հասկացա, որ նրան իմ տղայից միայն գումար է պետք:Ես վստահ էի, որ որդիս կլսի ինձ, կթո ղնի նրան, բայց ոչ: Նա ինձ հետ համա միտ չէր:Մի օր էլ որդիս հայտնեց, որ ամուսնանում են: Ես շոկի մեջ էի: Այնքան բարկացած էի, անգամ հար սանիքի կազմակերպել չցան կացա:1 տարուց ծնվեց թոռնիկս:

Զարմանում եմ, թե ինչպես կարողացա սիրել երեխային՝ հաշվի առնելով, թե ով է նրա մայրը:Այդ 1 տարվա ընթացքում հարսս փոր ձում էր գոհացնել, լեզու գտնել ինձ հետ: Առավոտյան իմ սենյակ սուրճ էր բերում, տան գործեր անում, բայց ես անկոտրում էի, քանի որ գիտակցում էի, որ նա այդ ամենը ձևական է անում:
Մի քանի օր առաջ էլ ես ու հարսս վիճե-ցինք ինչ-որ կենցաղային հարցի շուրջ: Ու նա վերջապես ցույց տվեց իրական դեմքը: Ես կասկած չունեի, որ նա այդպիսինն է: Ուղիղ 1 տարի փորձում էի բացահայտել ու հազիվ ստացվեց:Զանգեցի որդուս, աշխատանքից տուն կանչեցի, լացակումած պատմեցի տեղի ունեցածի մասին, իսկ նա…

կնոջն ասաց, որ մինչ իր վերադարձի ժամը հավաքի իրենց երեքի իրերը: Եկավ աշխատանքից տուն ու գնացին… չգիտեմ ուր:Հույս ունեմ, որ նրանց գումարը շուտ կվերջանա: Հետ կգան, կխնդրեն, որ տուն թողնեմ… Դեռ կմտածեմ, թե ինչպես կվարվեմ այդ պարա գայում…
