Մոր կողմից լքված հարազատ քույրն ու եղբայրն առաջին անգամ հանդիպել են 50 տարի անց․․․Իռլանդացի քույրն ու եղբայրն առա-
ջին անգամ են հանդիպել հեռուստաշոուի շրջանակներում՝իրենց մոր կողմից լքված լինելուց հիսուն տարի անց։58-ամյա Դևիդ Մաք-
բայդը, որն ապրում է Բիրմինգեմում, առաջին անգամ է հանդիպել իր 52-ամյա քրոջը՝ Հելեն Ուորդին, որն ապրում է Դուբլինում։

Իռլանդացին և իր քույրը լքված են եղել մոր կողմից նորածին վիճակում։ Երկուսն էլ վանդակավոր կարմիր պայուսակներով գտնված
են եղել տարբեր վայրերում՝ վեց տարվա տարբերությամբ։Մաքբրայդն առաջին անգամ իմացել է,որ ծնողներին հարազատ չէ 15 տա-
րեկանում, երբ պետք է բանակ գնար։

Նրա հայրը պատմել է՝ իրեն թողել են ավտոմեքենայի նստարանին։ Ուորդը մանուկ հասակից է իմացել, որ որդեգրված է և 18 տարե-
կանում հայտարարել է՝ ցանկանում է գտնել իր ծնողներին։Բայց ամիսներ առաջ նա ԴՆԹ-թեստ է անցկացրել՝ արդյունքները զետե-
ղելով հատուկ օնլայն-բազայում։

Նույն բազայում են նաև հեռուստաշոուի կազմակերպիչները զետեղել Դևիդի ԴՆԹ-ն՝հայտնաբերելով՝ նա քույր ունի։Հեռուստաշոուի
շնորհիվ Դևիդն ու Հելենը գտել են միմյանց՝ իմանալով՝ իրենց հայրի կը խանութի մենեջեր է եղել և ունի ևս 14 երեխա։ Նա հավատ-
քով բողոքական է եղել և տարիներ շար ունակ գաղտնի հանդիպել է երեխաների մոր հետ, որը կաթոլիկ էր։

Այն ժամանակ կրոնական հակամարտության պատճառով նման միության գոյությունն ընդունելի չէր, այդ պատճառով էլ կինը հրա-
ժարվել է իր երեխաներից։

Նա երբեք երեխաներ չի ունեցել և չի ամուսնացել։ Դևիդի և Հելենի հայրը մահացել է 1993-ին, մայրը՝ 2017-ին։ Երեխաներն այցելել
են մոր գերեզմանին և շփվել քույր-եղբայրների հետ։
