Մորաքույրս զայրանում էր, երբ ամուսինը գետնից մետաղադրամներ էր վերցնում,իսկ հիմա․․․Արդեն 1 տարի է, ինչ ես սկսել եմ գետ-
նին մետաղադրամներ գցել․․․

Երկար տարիներ շարունակ մորաքրոջս ամուսինը կռանում էր ու գետնից վերցնում այն բոլոր մետաղադրամները, որոնք պատահա-
բար նկատում էր։ Մորաքրոջս դա հանում էր հունից․ նա անհանգստանում էր, որ հարևանները կտեսնեն ու կմտածեն, որ իրենք աղ-
քատ են ու ունեն այդ մանր-մունր գումարի կարիքը։ Դրա պատճառով ամուսինները հաճախ էին վիճում։

1,5 տարի առաջ մորաքրոջս ամուսնու մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Մի քանի ամիս պայքարելուց հետո՝ նա հանձնվեց հիվանդութ-
յանը․․․Ու դրանից երկու շաբաթ անց մորաքրոջս մի կերպ հանեցի զբոսանքի, որ մի քիչ քայլի ու շեղվի մտածմունքներից։ Այդ պա-
հին նա գետնին խոտերի մեջ մետաղադրամ նկատեց, արագ վերցրեց ու ամուր սեղմեց ափի մեջ․

—Նա իմ մասին է մտածում այս պահին․․․ Հատուկ է ուղարկել մետաղադրամը․․․ Սա նշան է․․․
Ու հիմա ամեն անգամ, երբ մորաքրոջս հետ եմ, մի մետաղադրամ եմ գցում գետնին, որ նա գտնի այն։ Մորաքույրս վստահ է, որ իր
ամուսինն է ուղարկում․ դա իսկապես սփոփում է նրա վիշտը։
