Ես արդեն 34 տարեան եմ, ամուսնացած եմ հիանալի անձնավորության հետ: Նա ինձ շատ է սիրում, ես նրան նույնպես: Բայց մենք ունենք մի մեծ խնդիր. արդեն 10 տարի երազում ենք երեխա ունենալու մասին, սակայն ես չեմ կարողանում հղիանալ:
Արդեն հարյուրավոր բժիշկների մոտ ենք եղել, բոլորն էլ միաձայն պնդում են, որ մենք լիովին առողջ ենք, խորհուրդներ են տվել,բայց,ցավոք,ամեն ինչ ապարդյուն է: Պիտի խոստովանեմ, որ այս տարիների ընթացքում փորձել ենք բոլոր միջոցները, նույնիսկ ընկերուհուս խորհուրդով գնացել եմ բախտագուշակների մոտ, խոտաբույսերով բուժում եմ ստացել:

Բայց երկար սպասված հղիությունն այդպես էլ չի ուրախացրել մեզ: Վերջերս մետրոյի վագոնում պատահաբար լսեցի 2 ուսանողուհիների խոսակցություն: Սարսափելի էր, բայց նրանք խոսում էին աբորտի մասին, իսկ ավելի կոնկրետ՝ իրենց կողմից արած աբորտի մասին:
Այսինքն երկուսն էլ արդեն հասցրել էին անել դա,և ուրախէին,որ ժամանակին էին հայտնաբերել հղիությունը և դիմել բժիշկի… Մինչ նրանք խոսում էին, ինձ մի կերպ էի զսպում, որ չպտտվեմ նրանց կողմ և կյանքի դասեր տամ… Արցունքները գնացին աչքերիցս…
Հենց վագոնի դուռը բացվեց, դուրս վազեցի, նստեցի և սկսեցի արտասվել… Շնորհակալ եմ ամուսնուս և մորս, միայն նրանց շնորհիվ է, որ թեևաթափ չեմ լինում, շարունակում եմ հույսով ապրել, որ մի օր ես էլ երջանիկ կլինեմ:
Հիմա ես ամեն գիշեր ժպիտով եմ պառկում քնելու,փորձում եմ չհուսահատվել:Իսկ այն աղջիկներին խղճում եմ, որ նրանք չեն հասկացել,թե որնէ իրական երջանկությունը:Ոչ մեկին չեմ ցանկանա հայտնվել իմ իրավիճակում:
