Մեզ հшջողվել է пրпշшկի դիրքային բшրելшվումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր ողջ օրն Ադրբեջանի ԶՈՒ-ը, նաև նրան աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահ-մանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հա-րավային ուղղությունը։ Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտա-կան գործողություններ են ընթացել:

Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ՝ չնայած նրա որոշակի ջանքերին: Այս ուղղութ-յամբ մեր ԶՈՒ-ի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել: Հյու-սիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, մասնավորապես, Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ…:

Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ, նախորդիվ նշված գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն․ համառ բնույթ։ Այս ուղղությամբ որևէ առանձին, առարկայական զարգացում այս պահին նշել չեմ կարող»,- ասաց Հովհաննիսյանը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика