Հրադադարի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք հասկացողություն չի եղել․․․Նիկոլ Փաշինյան

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ոչ Սյունիք, ոչ Մեղրի, ոչ միջանցք արտահայտություն գոյություն չունի, կա տրանսպորտային ուղիների դեբլոկադայի մասին պնդում»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշել է, որ օրինակ՝ այսօր, վերին Լարսը կրկին փակ է տրանսպորտային միջոցների համար և եթե պարզվի, որ ՀՀ-ն կարող է երկաթուղային հաղորդակցություն ունե-նալ Ռուսաստանի և Իրանի հետ Նախիջևանով, դա լա՞վ նորություն, թե՞ վատ նորություն կլինի։

«Եթե Նախիջևանով գնանք Իրան ու Ռուսաստան, մենք ոնց ենք պատկերացնում, պիտի ասենք՝ մենք Ադրբե-ջանի տարածքով պետք է գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի գնա Նախիջևա՞ն։ Դա հնարավո՞ր է»,-նշեց Փաշինյանը ու հավելեց, որ այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է ճշտվեն և եթե ամեն ինչ այդքան պարզ լինել, 25-30 տարիների ընթացքում հարցը կլուծվեր։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика