Համբերության բաժակը լցվեց…«Ամուսնուս հետ ծանոթացել եմ պատահաբար: Մի անգամ գնացել էի եղբորս
ընկերոջ տուն` գիրք տալու, այնտեղ էլ հանդիպեցի նրան: Տանը մարդ չկար: Մեկ թե երկու ժամ սպասելուց հե-
տո չեմ էլ հիշում, թե ինչպես եղավ, նա բռնաբարեց ինձ: Ամոթն ու վիրավորանքը խեղդում էին ինձ: Թողեցի-գնացի Ռուսաստան:
Վերադարձա հորաքրոջս աղջկա մոտ և ծննդաբերեցի առաջնեկիս: Այդ ընթացքում ամուսինս իմացավ, եկավ ինձ ու երեխայիս բերեց Բյուրական: Ապրում էինք Աշտարակում` հողաշեն տանը, որտեղ չկային ամենատար-րական պայմաններ: Հանուն երեխաներիս դիմանում էի:

Ծեծն ու վիրավորանքն էլ մի կողմից էին խեղդում, բայց այս ամենին այնքան էլ դժվար չէր դիմանալ, ավելի դըժ-
վար էր հարազատներիս կողմից լքված լինելը:Տարիներ շարունակ ապրում էի այդպես, սակայն համբերության
բաժակը լցվեց, երբ մի օր ամուսինս շիկացած վառարանի երկաթով երեխաներիս աչքի առաջ հարվածեց ինձ:
Ես ամուսնալուծվեցի, իսկ ծնողներս, տեսնելով դեմքիս կապտուկներն ու այրվածքները, ինձ հետ ընդունեցին:
Այժմ ապրում եմ ծնողներիս տանը: Աշխատանք եմ գտել և կարողանում եմ պահել երեխաներիս»:
