Հարևանուհիս միշտ բողոքում էր ամուսնուց, մի օր էլ ասաց, որ ամուսինս պատրաստվում է բաժանվել․ Մտածեցի, թե մեղավորութ-յունը ամուսնունն է, բայց․․․Պատահական մտնելով նրանց խոհանոց հասկացա իրական պատճառը

Հարևանուհիս միշտ բողոքում էր ամուսնուց, մի օր էլ ասաց, որ ամուսինս պատրաստվում է բաժանվել․ Մտածեցի, թե մեղավորութ-
յունը ամուսնունն է, բայց․․․Պատահական մտնելով նրանց խոհանոց հասկացա իրական պատճառը։Մեր հարկում՝ կողքի բնակարա-
նում, երիտասարդ ընտանիք է ապրում: Երեխաներ դեռ չունեն: Բայց գիտեմ, որ շնիկ ունեն, և ձայնն եմ լսում, և հաճախ տեսնում
եմ բակում:Մի օր երեկոյան թակում են մեր դուռը:

Տեսնում եմ, որ հարևանուհին է, իր տուն էր կանչում՝ սուրճ խմելու:Անկեղծ ասած զարմացա, քանի որ սովորաբար մենք շփվում ենք
կամ բակում,կամ իրար տուն ենք գնում միայն այն ժամանակ,երբ ինչ-որ բան է պետք:Արմինեն ասաց,որ խոսելու բան ունի ինձ հետ:
Մի խոսքով, գնացի:Մտնում են ներս, տեսնում եմ, որ տանը մենակ է: Մի անգամից զգացի, որ ինչ-որ տհաճ հոտ է գալիս:

Թե շնից էր, թե աղբը վաղուց չէին գցել, չգիտեմ: Բնականաբար, ձևացրեցի,իբր ամեն ինչ նորմալ է:Արմինեն ասաց, որ գնամ հյուրա-
սենյակ, մինչ ինքը սուրճ կբերի: Գնացի, նստեցի բազմոցին, նայեցի շուրջս և սարսափեցի:Տանն այնքան կեղտոտ էր. գորգին փշուր-
ներ էին, բազմոցի փայտե բռնակները փոշու մեջ կորած,սեղանին մի քանի կեղտոտ բաժակ կար,չիպսերի և թխվածքաբլիթների դա-
տարկ տոպրակներ, պատուհանագոգին լիքը մոխրամաններ, ինչից էլ ահավոր հոտ էր գալիս:

Չնայած նրան, որ տունը լավ վերանորոգված է, այն նմանվել է խոզանոցի:Հանկարծ հարևանուհիս խոհանոցից ձայն տվեց, որ այն-
տեղ նստենք: Ես արդեն այնքան էլ չէի ուզում սուրճ խմել:Մինչև հասնում էի նրա մոտ,ինչ-որ կպչուն բանի վրա կանգնեցի: Խոհանո-
ցում ավելի վատ վիճակ էր. մինչև առաստաղ կեղտոտ ամաններ էին հավաքված, բայց ինձ էլ ոչինչ չէր զարմացնում:

Նստեցինք սեղանի մոտ, որը, բարեբախտաբար, նա մաքրել էր և սկսեց խոսել:Պատմեց, որ ամուսինն ուզում է բաժանվել, ամեն ին
չից դժգոհ է, մինչև ուշ ժամ տուն չի գալիս: Ասաց, որ այսօր նորից վիճել են, և ամուսինն ասել է, որ ուրիշ տեղ է գիշերելու:Մոտ կես
ժամ լսեցի նրան, մի երկու խորհուրդ տվեցի և եկա տուն:Դեռ երկար էի մտածում նրա մասին: Վատ աղջիկ չէ, գեղեցիկ է, բայց նման
պայմաններում ո՞ր տղամարդը կցանկանա ապրել:

Երևի Արմինեն այն մարդկանցից է, ովքեր սովոր են այդ ամենին դեռ մանկուց, և նրա համար արտասովոր ոչինչ չկա: Չգիտեմ, հա-
մենայն դեպս իմ գլխում չի տեղավորվում, թե ինչպես կարելի է 3 օր չլվանալ ափսեներ կամ աղբ չգցել: Գուցե ե՞ս եմ սխալ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика