Հարսանիքի ժամանակ հարսի հայրը մոտեցավ փեսային ու սկսեց պատմել դստեր մասին․․․Լսելով նրա պատմությունը փեսան չէր հասկանում ծիծաղի, թե լաց լինի

Հարսանիքի ժամանակ հարսի հայրը մոտեցավ փեսային ու սկսեց պատմել դստեր մասին․․․Լսելով նրա պատմությունը փեսան չէր
հասկանում ծիծաղի, թե լաց լինի

—Տղաս, քեզ մի բան եմ ուզում պատմել, ուշադիր ինձ լսիր․․․ — սկսեց հարսի հայրը, — լինում է չի լինում մի հայրիկ, կարծում եմ՝
հասկացար, որ խոսքն իմ մասին է։ Ես ունեի հիանալի որդիներ, երջանիկ էի։ Բայց մի օր իմացա, որ կինս նորից հղի է։ Ու դրա հա-
մար էլ սկսեցի աղոթել․

«Աստված ջան․ խնդրում եմ, ինձ փոքրիկ դուստր պարգևիր»։

Ու Աստված արեց դա։ Երբ առաջին անգամ գրկեցի դստերս, նայեցի նրան, ասացի․

«Աստված ջան, շատ եմ խնդրում, թող մոր նման գեղեցիկ ու համեստ լինի»։ Ու Նա այդպես էլ արեց։

Աղջիկս մեծանում էր քնքուշ, համեստ ու անչափ գեղեցիկ։Բայց հետո զգացի, որ ինչ-որ բան եմ բաց թողնում, ու դրա համար նորից
դիմեցի Աստծուն, որ աղջկաս մի քիչ էլ իմ պես դարձնի։ Ու այդպես էլ եղավ։Հիմա իմ աղջիկը կարողանում է բեռնատար մեքենա վա-
րել ու անգամ փայտ կոտրել։ Հասկանու՞մ ես չէ։

Բայց միևնույն ժամանակ նա համառ է, էմոցիոնալ։Ու ես ասացի․

«Աստված ջան, թող մի քիչ էլ քո պես լինի»։

Ու Աստված լսեց իմ խոսքերը։Հիմա իմ աղջիկը մեծահոգի է,նա սիրում է մարդկանց։Բուժքույր է դարձել,օգնում է բոլոր նրանց,ովքեր
ունեն դրա կարիքը։ Բռնում է վերջին շունչը փչող մարդկանց ձեռքերը․․․ Բացի այդ, իմ աղջիկը հավատում է Աստծուն ու առաջնորդ-
վում նրա կանոններով։Եվ վերջին խնդրանքս էր, որ Աստված երջանկացնի դստերս։

Ու Աստված նրա կյանք ուղարկեց քեզ։ Մինչ այդ աղջկաս այդքան երջանիկ, սիրահարված ու պայծառ հայացքով չէի տեսել։ Շնորհա-
կալ եմ քեզ դրա համար։ Հիմա ես քեզ տալիս եմ ամենաթանկը, ամենալավը, որ կա իմ կյանքում։ Բայց նախքան կանեմ դա, նախքան
աղջկաս կտամ քեզ, հուսամ դեմ չես լինի, եթե քեզ մի խորհուրդ տամ․․․

Տղաս, ես և Աստված շատ ենք չարչարվել, տես, համը չհանես․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика