«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պահեստազորայիններ և կամավորներ (ՄՈԲ)։Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ոլորտում անձնա-կազմն անցնում է նախնական պատրաստվածություն և ծանոթացում գործին, ղեկավար կազմին, տարածքին։
Ժամանակի սղության պատճառով մոռանանք նախնական պատրաստվածության մասին, սակայն գոնե զենք բռնելն ու փամփուշտ լիցքավորելը կարելի էր շատ արագ սովորեցնել։ Ի զարմանս ինձ, շատերը չէին կարողա-նում նույնիսկ արագ փամփուշտ լիցքավորել պահատուփի մեջ։
Երբ մի կամավորականի ցույց էի տալիս, թե ոնց լիցքավորել փամփուշտները, ոնց ստուգել զենքի վիճակը, կողք-ներս բավականին մեծ խումբ հավաքվեց,որպեսզի այդ պարզունակ գործողությունները սովորեին։ Զինվորական տերմին կա. ռեկագնազիրովկա, ծանոթացում տեղանքի հետ։Առանց սրա, առանց քարտեզ, առանց գոնե քիչ թե շատ տեղանքին ծանոթ հրամանատարի զորքին առաջնագիծ տանելը,հավասարէ տանել մահվան կամ երավա-րության։
Առաջին ժամերն ու մեկ-երկու օրն ամենադժվարն են առաջին անգամ պատերազմին առնչվող անձանց համար։ Հարկավոր են արդեն կոփված ընկերներ, ովքեր կսովորեցնեն չվախենալ, խելացի գործել, ճիշտ էկիպերովկա ունենալ, նույնիսկ ճիշտ սնվել և, ի վերջո, ողջ մնալ։ Սա տոտալ բացակայում էր։ Մոբը պետք է հավասարապես բաշխվեր ժամկետայինների հետ, որպեսզի մեկը մյուսին լրացներ։ Պետք է բաժանվեին ջոկերի, դասակների, վաշտերի և ամեն ստորաբաժանում ունենար իր հրամանատարն ու դերակատարները։ Հրամանատարներն ընտրվեին արդեն որոշակի փորձ ունեցողներից։
Ոչ մի զորք առանց բանիմաց հրամանատար, զորք համարվել չի կարող, դա ուղղակի ամբոխ է։Սրանից էլ եկավ Մոբի մեծ քանակներով փախուստն ու նահանջը, շատ կանխատեսելի էր այս վիճակը, նրանք ժամանակ չունե-ցան ընտելանալու, ընկերանալու, տարածքին ծանոթանալու։ Նրանց համար ամենը խորթ էր, իսկ դա բերում է կասկածների, խաբվածության զգացման, շշուկների և ամենավերջում բարոյահոգեբանական մեծ ճնշվածութ-յան։

Լուծումն էր՝ տեղացու ապահովումը յուրաքանչյուր ստորաբաժանումում, թեժ տարածքներից քիչ թե շատ հան-գիստ տարածքների մոբի հետ փոխարինում։Ոչ քիչ կարևոր նյուանս։ Խրամատներում նստած Մոբը հերթափոխ չարվեց։ Ահավոր դժվար է, նույնիսկ անհնար նստել նույն տեղում, նույն խրամատի մեջ 44 օր՝ արկերի անընդ-մեջ տեղատարափի տակ։ Նման վիճակում գտնվող զինվորի հոգեվիճակը շատ հեռու է դառնում մարտական կոչվելուց։
Հիմնականում դիրքերը լքում էին հենց այս պատճառով, գնում էին իբրև հանգստանալու և վերադառնալու, սա-կայն հետո շատերը չէին վերդառնում, հավանաբար հիշելով իրենց լքված և ոչ այնքան մարդկային դրությունը դիրքերում։Դրան նպաստում էր սննդի վատ կազմակերպումը, անհրաժեշտ իրերի չմատակարարումը, անտես-ված լինելը։
Այն դիրքերում, որտեղ մատակարումը լավ էր կազմակերված, շատ ավելի քիչ եղան դասալքության փաստերը։ Նման դիրքերն անչափ քիչ էին։Հայաստանում զորակոչի սպասող շատ շատերը չմոբիլիզացվեցին, սակայն կա-րելի էր նրանց զորակոչել, տանել համեմատաբար ավելի հանգիստ առաջնագծեր, մի քանի օր ընտելանալուց հետո, տեղափոխել թեժ կետեր։
Կթվա, թե արդարացնում եմ դասալքությունը, ոչ իհարկե, պարտադիր է սթափ կշռադատել ամենը։ Որքա՞ն է քո զորքը, ինչի՞ է ընդունակ, ո՞րն է նրանց կոտրման սահմանը։ Նման իրողություններին մատների արանքով նայելը նաև բերեց ողբերգական հետևանքների»։
