Կինը զանգում է ամուսնուն և ասում.
— Աշխատանքից տուն վերադառնալիս երշիկ կամ կոտլետներ կգնես: Ես մի փոքր կուշանամ, երբ հասնեմ տուն, պյուրե կպատրաստեմ․․․

Ամուսինը գնում է կոտլետներ և գալիս տուն։ Տուն հասնելուն պես նորից զանգում է կինը․
— Ի՞նչ ես գնել: Կոտլե՞տներ։ Ես մի քիչ էլ կուշանամ, դու տապակիր դրանք թավայի մեջ, իսկ երբ ես գամ տուն, պյուրե կպատրաստեմ․․․
Կոտլետնորը տապակելուց հետո կինը կրկին զանգում է․
— Տապակե՞լ ես կոտլետները, կեցցես: Լարված օր եմ ունեցել, մինչ ես հասնեմ տուն, դու կարտոֆիլը մաքրիր․․․
10 րոպե անց կրկին զանգը.
— Ես արդեն դուրս եմ գալիս աշխատավայրից,կարտոֆիլը դիր գազօջախին թող եփի, մինչև հասնեմ տուն։
Կարտոֆիլը եփեց և այս անգամ ամուսին է զանգում կնոջը և կինը չի սպասում, որ ամուսինը խոսի ու միանգամից ասում է․
— Ես հասնում եմ, կարտոֆիլի վրա կարագ ավելացրու․․․5 րոպեյից տանը կլինեմ։
Նստում ենք, ուտում նրա կարտոֆիլի պյուրեն կատլետով…
Եզրակացություն
Կինը գիտի, թե ինչպես տղամարդուց ստանալ այն, ինչ իրեն պետք է․․․
