«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապերության օրենքի համաձայն՝ ՀՀ-ում սոցիալա-կան վճարներ են կատարում՝ 1974թ.-ի հունվարի մեկին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նո-տարները, անհատ ձեռնարկատերերը.
մինչ 1974թ.-ը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե օրենքով սահման-ված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում. ինքնազբաղված մարդիկ’ անկախ տարիքից, ովքեր օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ երբևիցե կատարել են սոցիալական վճար:
Իրավաբան.net-ը տեղեկացնում է, որ այս պահին գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստա-նի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական վճարը՝ որը կազմում է 10 տոկոս հաշվարկվում է հետևյալ կերպ՝ 2․5 տոկոսը վճարում է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը 7․5տոկոսը վճարում է պետութ-յունը 2019թ.-ի հունիսի քսանհինգին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մեջ կատարվեցին համապատասխան փոփոխություններ, որոնց համաձայն`
1․ 2021թ.-ի հունվարի մեկից դեկտեմբերի 31-ը ներառյալ օրենքով սահմանված սոցիալական վճարը կհաշվար-կվի հետևյալ ձև. 3․5տոկոսը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը, 6․5 տոկոսը կվճարի պետությունը:

2․ 2022թ.-ի հունվարի մեկից դեկտեմբերի 31-ը ներառյալ օրենքով սահմանված սոցիալական վճարը կհաշվար-կվի հետևյալ ձև. 4․5 տոկոսը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը, 5․5 տոկոսը կվճարի պետությունը:
3․ 2023թ.-ի հունվարի մեկից սկսած օրենքով սահմանված սոցիալական վճարը կհաշվարկվի հետևյալ կերպ. 5 տոկոսը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը, 5 տոկոսը վճարի պետությունը: Այսինքն, եթե անձը աշ-խատում է ու աշխատանքային պայմանագրով նրա ամսական աշխտավարձը կազմում է օրինակ’ 200 հազար ՀՀ դրամ, ապա «Կուտակային կենսաթոշակների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական վճար չափը, որը կազմում է 20 հազար դը-րամ կհաշվարկվի հետևյալ կերպ՝ 2021թվակա ի ընթացքում ամսական 7 հազար դրամը կվճարի կենսաթոշա-կային ֆոնդի մասնակիցը, իսկ 13 հազար դրամը կվճարի պետությունը․ 2022թվականի ընթացքում ամսական 9 հազար դրամը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակիցը, իսկ 11 հազար դրամը կվճարի պետությունը․
2023թվականի հունվարի 1մեկից սկսած ամսական 10․000 դրամը կվճարի կենսաթոշակային ֆոնդի մասնակի-ցը, իսկ մյուս 10 հազար դրամը կվճարի պետությունը։

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմերը կիրառվում են 2020թ.-ի հուլիսի մեկից: Այսինքն 2020թ.-ի հուլիսի մեկից սկսած Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավե-լագույն ամսական շեմը, այսինքն նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը (1 մլն 20 հազար դրամ) գերազանցող գումարից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում ու փոխանցվում (գանձվում). սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարվա շեմը այսինքն նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը (12 մլն 240 հազար դրամ) գերազանցող գումարից սոցիալական վճարներ չեն հաշվարկվում ու փոխանցվում (գանձվում):
