Խեղճ փոքրիկի կոշիկները պոկվել էին՝ կտոր-կտոր եղել․․․ Նա չէր էլ մտածում, որ խանութում իր հետ նման բան կարող է պատահել

Խեղճ փոքրիկի կոշիկները պոկվել էին՝ կտոր-կտոր եղել․․․ Նա չէր էլ մտածում, որ խանութում իր հետ նման բան կարող է պատահել
Այսօր այս փոքր տղան մտավ մեր խանութ ու հարցրեց․

-Որտե՞ղ են ամենաէժան կոշիկները։

Ես ցույց տվեցի նրան, թե որ կողմ պիտի գնա։Հետո հարցրեցի,արդյո՞ք դպրոց գնալու համար է կոշիկ պետք թե ուղղակի։Նա ասաց,
որ դպրոցի կոշիկ չունի, հները հագել է առաջին օրը, ու դրանք արդեն լրիվ պոկվել են, էլ հնարավոր չէ վերականգնել հնամաշ կոշիկ-
ները։ Երբ նայեցի տղայ ոտքերին, սիրտս կտոր-կտոր եղավ։Ես ասացի երեխային․

-Ոչինչ, մի անհանգստացիր, ընտրիր ցանկացած կոշիկ, որը քեզ ամենից շատ դուր կգա։

-Չէ, ես չունեմ այդքան գումար։

-Ես քեզ համար կգնեմ դրանք։

Տղան երջանկությունից փայլող աչքերով նայեց ինձ, ակնհայտ էր, որ մի քիչ կասկածում էր, բայց որոշեց փորձել։Նա ընտրեց նոր
գեղեցիկ կաշվե կոշիկներ, իսկ ես խոսքիս տերը եղա։ Միայն թե խնդրեցի խոստանալ, որ դասերը բաց չի թողնի ու լավ կսովորի, որ
կարողանա հաջողությունների հասնել։

Ոչինչ ինձ այդքան չի երջանկացնում, որքան մարդկանց անկեղծ ժպիտը, երբ հասկանում եմ, որ ես էլ դրանում ունեմ փոքրիկ ներդ-
նում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика