Երիտասարդ տղամարդը կորցրեց դստերը մի իրի պատճառով, որ կա յուրաքանչյուրի տանը․․․Այժմ նա զգուշացնում է բոլորին։ Ներ
կայացնում ենք Ջորջ Ասանին, ում աղջիկը մահացավ ժամացույցի փոքր մարտկոցը կուլ տալու հետևանքով, թեև ողբերգությունը
կանխագուշակող ոչ մի նշան չկար:

Հիմա նա խոսում է այդ մասին՝ ուրիշների երեխաներին փրկելու համար…Ասանի 2 տարեկան դուստրը՝ Ֆրանչեսկան, սովորական
մարտկոց կուլ տվեց: Երեխան չսկսեց խեղդվել չհազաց: Ամեն ինչ տեղի ունեցավ լուռ և սարսափելի:Մետաղը սկսեց ժանգոտվել և
ներքին արնահոսություն առաջացրեց, որից Ֆրանչեսկան մահացավ:«Ինձ համար դժվար է աղջկաս մասին խոսել: Կորուստը թարմ
է, և ես զգում եմ իմ մեղքը:

Ցավ ոք, մենք ոչ մի կասկածելի բան չնկատեցինք»:Այդպիսի մարտկոցներ օգտագործվում են ժամացույցների, բացիկների, լսողակ
ան սարքերի, МР3-ի, խաղալիքների, հեռակառավարման վահանակների մեջ, երեխայի համարդժվարչիլինիայդպիսի մարտկոց գտ
նելը: Միայն 2014 թ. ԱՄՆ-ում արձանագրվել է փոքր մարտկոցներ կուլ տալու 3400 դեպք:Եթե նույնիսկ ամենափոքր կասկած ունեք,
որ փոքրիկը կարող էր կուլ տալ, գնացեք ռենտգենի:
Այդ մարտկոցը կարող է երկու ժամում սպանել երեխային:Ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը.Բոլոր պահեստային մար
տկոցները երեխայի տեսադաշտից հեռու պահեք, նրա հասակից բարձր տեղ ամուր փակվող տարայում:Մարտկոցները, որպես կա-
նոն, հերմետիկ փաթեթով են վաճառվում, ուստի դրանք առանց անհրաժեշտության չբացեք:

Մի գնեք թույլ պաշտպանիչ կափարիչով էժան խաղալիքներ: Որակյալ խաղալիքի միջից երեխան չի կարողանա հանել մարտկոցը:
Ձեր երխաներին բացատրեք՝ ինչ վտանգ են ներկայացնում փոքր մարտկոցները:Հիշեք, որ նույնիսկ չաշխատող մարտկոցը կարող
է վտանգավոր լինել:
